MENU
Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը փակագծեր է բացում՝ հոկտեմբերի 8-ին, Ազատութեան հրապարակում, նախատեսւած համապետական հանրահաւաքի գլխաւոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն են։
Սեպտեմբերի 21-ի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական առանձին ուղերձներ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին:
Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ եւ քահանայ հայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:
Կրթական խորհուրդը դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արագ և արդիւնաւէտ իրականացնելու նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 21–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթաց՝ դպրոցների ադմինիստրատորների և ուսուցիչների համար:
Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատանը ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը եւ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ:
Եմէնում իրարյաջորդ քաղաքական եւ ռազմական անհաջողութիւնները Սաուդական Արաբիային զառանցանքի են մատնել. յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում Սաուդական Արաբիայի թագաւորի ելոյթի ընթացքում Իրանին ուղղւած մեղադրանքները:
Լիբանանի նախագահ Միշէլ Աունն դիմել է աշխարհին` օգնութիւն խնդրելով մայրաքաղաքի գլխաւոր նաւահանգստի եւ այն թաղամասերի վերականգնման համար, որոնք աւերւել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղէտալի պայթիւնի արդիւնքում: