MENU
Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցւած սպառազինութիւնը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրութեամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնութեամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր ժամը 20:00-ին հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկէլի հետ:
Ռազմաքաղաքական, «դիւանագիտական» ու քարոզչական թուրքաբարոյ բոլոր հնարքները ի գործ դնելով՝ Բաքւի ռեժիմը Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների անմիջական ուղղորդմամբ ու մասնակցութեամբ, երէկ, սեպտեմբերի 27-ին նախայարձակ եղաւ Արցախի Հանրապետութեան դէմ: Վայրագ ու ըստ ամենայնի դատապարտելի մի ագրեսիա, որի առաջին իսկ թիրախները հանդիսացան սահմանամերձ, ինչպէսեւ՝ քաղաքամայր Ստեփանակերտի խաղաղ բնակիչները…
Սեպտեմբերի 27-ի վաղ առաւօտեան, Թուրքիայի փաստացի մասնակցութեամբ ու զօրակցութեամբ, Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերը նախապէս պլանաւորւած հերթական ագրեսիան են ձեռնարկել Արցախի Հանրապետութեան նկատմամբ: Շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիւ հրետակոծութիւն է սկսել՝ թիրախաւորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թւում՝ մայրաքաղաք Ստեփնակերտը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը իր ֆէյսբուքեան էջում ադրադարձել է հայ-ադրբեջանական ճգնաժամի զարգացումներին:
Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարւած է տալիս թուրքական եւ ահաբեկչական տարբեր խմբաւորումներից կազմւած ադրբեջանական զորքին: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Վահրամ Պողոսեանը։