MENU
Երիտասարդական աւիւնով առաջ սլացող 131-ամեայ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամեակը նշւեց երէկ՝ դեկտ. 25-ին, երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:
Ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանն ու Արցախի ուղղութեամբ աշխատող քաղաքական գործակալները ակտիւացրել են Արցախից վերջնական հրաժարւելու եւ մեր հայրենակիցներին բախտի քմահաճոյքին թողելու վաղուց պլանաւորւած պլանները։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
Երբ չգիտենք, թէ ի՞նչ սեպարատ պայմանաւորւածութիւններ ունեն Թուրքիաան ու Ռուսաստանը՝ այդ հնարաւոր պատերազմի նախաշեմին, երբ մեր Երկրի նկատմամբ հետաքրքրութիւններ ունեն թուրքերը, պարսիկները, ռուսները, ամերիկացիները, հրեաները, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը, տրանս-ազգային ընկերութիւններն ու գաղտնի ծառայութիւնները, անգամ վրացիները, խօսել խաղաղութեան դարաշրջանի ու հայ-թուրքական բարեկամութեան մասին առնւազն թուլամորթութիւն է, եթէ ոչ քաղաքական բոզութիւն։
Ստեփանակերտի Պոլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում դեկտեմբերի 25-ին բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների՝ Գայանէ Շուշեցու, Զօրիկ Գալստեանի, Հրանտ Մնացականեանի, Ռաֆայէլ Պետրոսեանի, Մերի Մուսայէլեանի, Սերգէյ Առուստամեանի, Օնիկ Գասպարեանի, Լիանա Քոչարեանի, Դաւիթ Առստամեանի եւ Սամուէլ Թաւադեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը՝ «Հայրենիքը դժգոյն չի լինում» խորագրով։
Հայերի եւ իրանցիների համակեցութիւնը վերադառնում է 3 հազար տարի առաջւայ: Այս մասին «Իրան» թերթի այսօրւայ համարում գրել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հնչեցրեց մի շարք տեսակէտներ եւ պնդումներ, որոնք բազմաթիւ հարցեր առաջացրեցին հասարակութեան, քաղաքական գործիչների եւ քաղաքագէտների շրջանում։ News.am-ի թղթակիցը մեկնաբանութիւնների համար դիմեց Արցախի Հանրապետութեան ԱԳՆ ղեկավար Դաւիթ Բաբայեանին։
168.am-ի հետ զրոյցում Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանն անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւններին, մասնաւորապէս՝ բանակցային գործընթացի վերաբերեալ, ասաց, որ այստեղ կայ այն ենթատեքստը, որ Նիկոլ Փաշինեանն աւելի շատ ցանկանում է բանակցային գործընթացն աղաւաղել եւ ընդհանուր հայկական շահից չխօսել։