MENU
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով մշակոյթի նախարարութեան մամուլի եւ ԶԼՄ-ների հարցերով փոխնախարար դոկտ. Շամսային եւ տպագիր մամուլի արտօնութիւնների հարցերով գրասենեակի պետ՝ պրն. Սորուշն երկուշաբթի, դեկտեմբերի 27-ին այցելեցին օրաթերթիս խմբագրութիւն:
Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ այսօր դեկտեմբերի 27-ին, Հայոց ազգային «Արաքս» դպրոց են այցելել կրթադաստիրակութեան նախարար Իւսէֆ Նուրին եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը:
Առաջին հնարաւորութեան դէպքում կը կայանայ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ Հանրապետութեան նախագահի միջեւ հանդիպումը, այս մասին յայտնել է կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի յատուկ խորհրդական Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին՝ երէկ դեկտեմբերի 26-ին Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ հանդիպման ընթացքում:
Արցախի ԱԺ-ն յայտարարութիւն է տարածել Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեանն ու սուբիեկտայնութեանը սպառնացող վտանգների եւ մարտահրաւէրների մասին։
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը լրատւամիջոցներին է տրամադրել իր յօդւածը հայ-թուրքական սպասւող բանակցութիւններում Հայաստանի անելիքների մասին։
Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման նոր գործընթացը յայտնի «ֆուտբոլային դիւանագիտութեան» ձախողումից յետոյ, անկե՞ղծ են արդեօք Հայաստանի հետ հաշտւելու Թուրքիայի ձգտումները, ի՞նչ ռիսկեր եւ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մէջ: «Արմէնպրես պոդքաստ»-ի տաղաւարում այդ թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:
Ոչինչ չի արւել բանակի կորցրած սպառազինութեան վերականգնման ուղղութեամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը տարեվերջեան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խօսելով անվտանգային հարցերում առաջընթացի բացակայութեան մասին։
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն Իրանի արտաքին քաղաքական պատմութեան վերաբերեալ կայացած կոնֆերանսի ընթացքում անդրադարձել է Վիեննայի բանակցութիւնների 8-րդ փուլի մեկնարկմանը, եւ իրանական կողմի ակնկալիքներին:
Կիրակի, 26 դեկտեմբերի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմում կիրարկւած աւանդութեան համաձայն, տարւայ վերջին ա. պատարագը մատուցւեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, որտեղ նաեւ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարւեց այս տարւայ ընթացքին մեզանից առյաւէտ բաժանւած հանգուցեալների հոգու խաղաղութեան համար: