MENU
Կենսաբանները պարզել են, որ պլաստիկի հսկայական կուտակումները թոյլ են տալիս ափամերձ կենդանիներին ուսումնասիրել նախկինում դրանց համար անհասանելի բաց ծովը եւ տարածւել ովկիանոսի բոլոր անկիւններում:
Շաբաթ, 27 նոյեմբերի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Ս. Մարիամ Աստւածածին» բարեգործական կենտրոնի ներկայացուցիչներ՝ տկն. Ադրինէ Տէր-Ղուկասեանին եւ տկն. Լալա Դաւթեանին, որը վերջինս միաժամանակ ներկայացնում է Հայ Մշակութային հասարակական ֆորումը։
ՌԴ ԱԳՆ-ն ասում է՝ Մինսկի խմբի առաջարկները պատերազմ, Շուշիի ու Հադրութի կորուստ եւ 5000 զոհ չէին ենթադրում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Սթափ հարթակ»-ի նախաձեռնող Քրիստինա Նազարեանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ յայտարարութեանը՝ ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի՝ ռուսական լրատւամիջոցների հետ զրոյցում «Լաւրովի պլան»-ի մասին արած յայտարարութիւններին։
Թուրքական կողմի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ:
Վերջին երկու ամսում Եւրոպայում COVID-19-ով վարակւածութեան դէպքերի աճը պայմանաւորւած է «դելտա» շտամով, սակայն «օմիկրոն»-ը կարող է սրել իրավիճակը, յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան համաճարակաբան Մարիա Վան Կերխովը:
Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը խօսել է խորհրդաժողովի աշխատանքների հիմնական ուղղութիւնների մասին.
Վիեննայում աւարտւել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման նպատակով Իրանի եւ 4+1 խմբի միջեւ բանակցութիւնների հերթական փուլը: Միւս կողմի պատւիրակութիւնները վերադարձել են իրենց մայրաքաղաքները՝ քննարկելու Իրանի առաջարկած տեքստերը:
Երեւանում նոյեմբերի 29-ին մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը դեկտեմբերի 2-3-ին իր աշխատանքները շարունակեց Ստեփանակերտում: Խորհրդաժողովի աշխատանքները մինչ այդ գումարւել էին նաեւ Գորիսում:
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինւորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարեւանութեամբ տեղակայւած չէզոք գօտի եւ բռնութիւն գործադրել նոյն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահութեամբ զբաղւող, 1956թ. ծնւած Սէյրան Սարգսեանի նկատմամբ, որից յետոյ նրան տեղափոխել են ադրբեջանական յենակէտ, որտեղ Ս. Սարգսեանին դիտաւորութեամբ ապօրինաբար կեանքից զրկել են։