MENU
Mediaport-ի հաւաստի տեղեկութիւններով՝ 2 ժամ առաջ Փաշինեանը հրամայել է ԱԱԾ-ի ԱԼՖԱ ջոկատին ձերբակալել ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին, սակայն մերժում է ստացել։
Այն բանից յետոյ, երբ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն, առանց ստորագրելու եւ առարկութիւններով յետ ուղարկեց ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին պաշտօնանկ անելու հրամանագիրը, Փաշինեանը հիստերիկ նոպայի մէջ է յայտնւել։
YERKIRMEDIA.am-ի ունեցած տեղեկութիւնների համաձայն, ՀՀ Զինւած ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի եւ կորպուսների հրամանատարների 25.02.2021թ․ յայտարարութեանը։
Իրաւաբանների եւ փորձագէտների տեսակէտներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերեւոյթ հակասում է Սահմանադրութեանը:
Սովորաբար, ամէն տարի, 27-28 Փետրուարին, հայութիւնը կը նշէր Սումկայիթի հայութեան ջարդը, աշխարհին ներկայացնելով 1988-ի Արցախեան շարժումին իբրեւ հակադարձութիւն, Պաքուի հայատեաց իշխանութիւններուն Սումկայիթի եղեռնագործութիւնը, որուն զոհ գացին 1500 հայորդիներ եւ գաղթական դարձան 18 հազար ուրիշներ։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, Նիկոլ Փաշինեանի՝ վարչապետի պաշտօնից հեռանալու մասին որոշումը ձգձգելու օրինաչափ արդիւնք է։ Նա կառչում է իշխանութիւնից, փորձում է իրար դէմ լարել ընդդիմութեան առաջնորդներին։ Իսկ ամենակարեւորը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում կտրականապէս չի ցանկանում տեսնել սեփական մեղքը։
Երէկ՝ 2021 թ. փետրւարի 26-ին Ադրբեջանի նախագահը յայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք եւ արդիւնքում 60-ից աւել ահաբեկիչ ձերբակալւեց: Նրանց հիմա անւանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղաւաղում է, որովհետեւ պատերազմի աւարտից 20 օր յետոյ ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կը վերադարձնէին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիւերսանտ են»: