MENU
Առաջին աշխարհամարտի նախօրեակին, ըստ գերմանական եւ թուրքական հրամանատարութիւնների մշակած ծրագրի, ռազմական գործողութիւններ էին նախատեսւել նաեւ Իրանում, որի տարածքը Գերմանիան եւ Թուրքիան մտադիր էին օգտագործել որպէս միջանցք՝ Բաքւի նաւթային շրջաններն ու այնուհետեւ Միջին Ասիան գրաւելու համար: Ուստի Հիւսիսային Իրանը եւս վերածւեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողութիւնների թատերաբեմի : «Թուրքերու ընդհանուր ծրագիրն էր,- գրում է Ա. Խատիսեանը,- գրաւել Պաթում-Պաքու երկաթուղագիծը, տիրել Պաքւի նաւթահանքերուն, փոխադրել զօրքերը Թուրքէստան եւ այնտեղէն սպառնալ Անգլիոյ: Միաժամանակ անոնք կը շարունակէին մօտենալ Ալեքսանդրապոլին, որպէսզի այնտեղէն երթան Պաքու, Ջուլֆա, Պարսկաստան, իսկ այդ տեղէն ալ սպառնալ Պաղտատի՝ անգլիացիներուն»:
Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով առաջիկայ նախագահական ընտրութիւններին՝ յայտարարել է, որ աշխարհի հայեացքն այսօր ուղղւած է Իրանի ըտրութիւններին:
Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, յատկապէս Սիւնիքի ուղղութեամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը հակւած է որոշակիօրէն դիտարկել նաեւ Հարաւային Կովկասում ակտիւօրէն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:
Վերջին ժամանակներս աշխարհը լցւել է չափից բարձր վարձատրւող ինքնակոչ խորհուրդատուներով, բլոգերներով, ովքեր փառաբանում են այնպիսի արժանիքներ ինչպիսիք են նորարարութիւնը եւ ոչ ստանդարտ մտածելակերպը։ Իրենց ողջ անհեթեթութեամբ հանդերձ, մի ճիշտ շեշտադրում կայ նրանց խօսքերում. ոչ ստանդարդ մտածելու կարողութիւնը, պարզ ասած՝ խնդրի մէջ կուրօրէն խարխափելու փոխարէն, այն բազմաթիւ տեսանկիւններից դիտարկելը։ Սանահին Բաբաջանեանը, իմ գրուցակիցը, ոչ ստանդարտ մտածողութեան լաւագոյն օրինակներից է։
Լրագրող, հեռուստամեկնաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսուքեան էջում գրում է. «ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փաստացի «վիճելի» են անւանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային տարածքները։ Դա խօսում է այն մասին, որ երկու գերտէրութիւնները չեն ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։
ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի Ֆիրդուսու անւան լսարանում երէկ՝ տեղի է ունեցել «Պարսից պոեզիայի երկու գագաթները» խորագիրը կրող միջոցառումը, որը նւիրւած էր պարսկական գրականութեան երկու հեղինակներին՝ Աբուլղասեմ Ֆիրդուսուն եւ Օմար Խայամին:
Ռուսաստանն առաջարկել է ստեղծել համատեղ յանձնաժողով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանը սահմանազատելու համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն ասել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ մամուլի ասուլիսում:
Իրան-4+1-ի բանակցութիւնների արդիւնքներն ամփոփելու նպատակով, եւ վերջնական խորհրդակցութիւններն իրականացման համար վերադառնում ենք մայրաքաղաք: Այս մասին ըստ՝ ԻՌՆԱ-ի յայտնել է ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Վիեննական բանակցութիւնների վերջին զարգացումներին:
Գոհար Սրապիոնեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․«Գունաւոր յեղափոխութիւնների ճարտարապետ-կազմակերպիչները բռնւել են. հաքեր - պրանկերները կարողացել են մուտք գործել այդ կազմակերպութիւնների զում հարթակը, որով պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում այս կամ այն երկրի՝ այսպէս կոչւած ընդդիմադիր գործիչների հետ, որոնք իրականում հէնց այդ կազմակերպութիւնների նախագծերն են: Հաքերները ներկայացել են որպէս Բելառուսի ընդդիմադիր գործիչ, իսկ իրականում նրանց նախագիծ սւետլանա տիխանովսկայա ու կորզել են գաղտնի տեղեկութիւններ: