Հա

Գաղափարական

Items filtered by date: Երեքշաբթի, 25 Յունւարի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 25 Յունւարի 2022 14:00

25 յունւարի 2022

Published in PDF

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այսօր՝ երեքշաբթի, յունւարի 25-ին, խորհրդարանի օրակարգից դուրս ելոյթով հանդէս եկաւ, որտեղ նշելով որ՝ թէեւ իրանահայ պատգամաւոր է, անուամենայնիւ ծառայում է Իրանի ողջ ժողովրդին եւ փորձելու է բարձրաձայնել ժողովրդի կենցաղին վերաբերող որոշ խնդիրները:

Published in Իրան

ՀՀ Նախագահին այսօրուան հրաժարականը ինքնին ախտանիշ մըն է, որ կը բացայայտէ բնոյթը հայ անկախ պետականութիւնը ներսէն պատուհասող վարակին։ Նախագահը կու գայ մեզի ըսելու, որ ճգնաժամի առջեւ է պետականութիւնը եւ ինք այլեւս ի վիճակի չէ կասեցնելու գահավէժը։

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութիւնը, ըստ էութեան, նպատակ ունի հնարաւորինս թուլացնելու Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով շրջանառւող լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հանդիպումներն անցկացնել որեւէ երրորդ երկրում։

«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք, անպայման մեր որոշման մասին կը յայտնենք»,- ԱԺ-ում ճեպազրոյցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ պատասխանելով հարցերին Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածուի տարբերակի շուրջ քննարկումների, առաջադրման վերաբերեալ։ 

ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է. «Բարձրաստիճան պաշտօնեաներն իրաւունք չունեն ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրութիւնը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անւանել միակողմանի կամ քաղաքական:

 Ըստ Նիկոլ Փաշինեանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջեւան) - Երասխ (Հայաստան) բացւելիք երկաթգիծը պէտք է սպասարկի նաեւ իրանական կողմից առաջ մղւող Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային հանգոյցը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ, «Հայաստան» կուսակցութեան անդամ Վարդան Ոսկանեանը՝ արձագանգելով Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան ասուլիսում հնչեցրած յայտարարութիւններին:

Առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան պետ Մոհամմադ Հաշեմին հրապարակել է երկրում COVID-19-ի «Օմիկրոն» շտամով վարակւածների եւ զոհերի թւի հետ կապւած վերջին տւեալները:

Published in Հասարակական

ՀՀ նախագահ Սարգսեանի հրաժարականը յանկարծակիութեան գործօնով կը յատկանշուի: Հակառակ անոր որ օրեր առաջ հայաստանեան որոշ լրատուակայքեր շրջանառութեան մէջ դրին նախագահի հեռանալու մասին լուրեր` բժշկական քննութիւններու պատճառով արձակուրդի երթալու առիթով:

Թուրքական պետական «Anadolu» լրատւական գործակալութիւնը յօդւած է հրապարակել Անիի վերաբերեալ։ Յօդւածում, սակայն, որեւէ բառ չի նշւում քաղաքի հայկական անցեալի մասին։ Նշւում է, որ Անիի աւերակները նաեւ ձմեռային օրերին են գրաւիչ օտարերկրացի եւ տեղացի զբօսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձիւնածածկ գեղեցկութեամբ։ 

Published in Մշակոյթ
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։