Հա

Գաղափարական

Items filtered by date: Երեքշաբթի, 12 Ապրիլի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 12 Ապրիլի 2022 13:50

12 ապրիլի 2022

Published in PDF

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն Եմէնի ազգային փրկութեան կառավարութեան դեսպան Էբրահիմ ալ Դէյլամիի հետ հանդիպմանը անդրադարձել է այդ երկրի ժողովրդի դիմադրութեանը՝ կոալիցիայի յարձակումների դէմ, կարեւորել է Եմէնի ապաշրջափակման, եւ հրադադարի մշտական հաստատման անհրաժեշտութիւնը, որն նրա համոզմամբ՝ կարող է նպաստել միջեմէնական երկխօսութեան մթնոլորտի կայացմանը՝ սեփական երկրի ճակատագրի վճռորոշման հարցով:

Published in Իրան

Առաջիկայ օրերին լինելու ենք Արցախում, Սիւնիքում, այնուհետեւ Տաւուշում եւ Գեղարքունիքում, այսինքն, Հայաստանի Հանրապետութեան այն հատւածներում, որտեղ կան անվտանգային հարցեր ու նաեւ Արցախում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրոյցում։

«Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգութեան հարցը մեր պատասխանատւութեան տակ էր, կարելի էր եւ Ղազանչեցոց գնալ եւ անվտանգ Սիւնիքով անցնել եւ ամբողջ Արցախով մեր հայրենակիցներն ազատօրէն շրջում էին»,- ԱԺ-ում ճեպազրոյցի ժամանակ ասաց «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Մամիջանեանը եւ նկատեց, որ այս պահին աւելի հեշտ է խօսել փաստերով, քան արիւնալի փաստերով: 

Արցախեան հարցի շուրջ վերջին զարգացումների, մասնաւորապէս Միրզոյեան-Լաւրով հանդիպման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան հնարաւոր կասեցման մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի հետ։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ապրիլի 9-ին, այցելել է «Թունեան-Յ. Թովմասեան» դպրոց: Այցելութեանը պատգամաւորին ուղեկցել են Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրեանը:

Published in Թեհրան

Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանաւորւած դժւարութիւններին ու բարդ իրավիճակին, տեղի հայ համայնքն Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը, հանդէս է գալու ժողովրդական մեծ երթով: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը տեղեկացրեց, որ կազմւել է Հայոց Ցեղասպանութեան յիշատակի միջոցառումների ծրագիր: Երթը կազմակերպւում է հայկական երեք կուսակցութիւնների կողմից:

Published in Սփիւռք
Երեքշաբթի, 12 Ապրիլի 2022 11:30

Թօթափել պատրանքները

Հայ անկախ պետականութեան լինելիութեան խնդիրը - թէ՛ Արցախեան հիմնահարցի կտրուածքով եւ թէ՛ ՀՀ ինքնիշխանութեան - ներկայիս կը գտնուի իր բախտորոշ մարտահրաւէրներուն դէմ յանդիման եւ կը պահանջէ պատրանքներէ զերծ քաղաքական մտածողութիւն։ Առ այդ՝ կ՚ուզեմ յիշեցնել հետեւեալ իրականութիւնները։

Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրեան։ Սակայն ընդդիմադիր՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները հանդէս եկան յայտարարութիւններով, որ չեն մասնակցելու այս քառօրեային ու քւէարկութիւններին եւ լքեցին նիստերի դահլիճը։ 

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը 168.am-ի հետ զրոյցում Տարօն Չախոյեանի գրառումը հետեւեալ կերպ մեկնաբանեց․

«Փողով ստատուս գրողներին ժամանակ չունեմ պատասխանելու։ Ժողովրդական խօսք կայ՝ շունը հաչում է, քարաւանը գնում է։ Ժամերով կարող եմ դասախօսութիւն կարդալ այդ տղայի համար, բայց կարծում եմ՝ դժւար կը լինի նրան ընկալել․․․»։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։