MENU
Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւո, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հասունացել է պահը՝ «Դիմադրութիւն» շարժումը գաղափարական համալիր զինանոցով սպառազինելու համար։ Քանզի հարկաւոր է բազմակողմանիօրէն մարտնչել եւ խոցել ներկայիս իշխանութիւնների գաղափարախօսական ճակատը։
ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ երէկ, յուլիսի 11-ի երեկոյեան, իւրայատուկ գրքի ներկայացում տեղի ունեցաւ հաստատութեան կենտրոնատեղիում:
Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիւ անտէր է. Բոլոր պրոցեսները թողնւած են ինքնահոսի։ Հանրային տրամադրութիւններն անտէր են։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:
Նախօրէին Նիկոլի եւ Էրդողանի կայացած զրոյցում բացի դիւանագիտական արտայայտութիւններից, փոխադարձ շնորհաւորանքի թեման խորհրդանշականութիւն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականութեանը մեծ տեղ են յատկացնում։ Թուրքերի համար մեծ տօն համարւող Ղորբան տօնի աւարտի վերջին օրը (այս տարի աւարտւում է յուլիսի 12-ին) Նիկոլը շնորհաւորում է Թուրքիայի առաջնորդին։ Ղորբան տօնը զոհաբերութեան, առաջին հերթին զոհաբերութեան տօն է:
168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ալեքսէյ Մալաշենկոն ասաց, որ «3+3»-ի մասին խօսակցութիւնները կրկին ակտիւացան Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի չթուլացման ֆոնին:
Ըստ նրա, բնական է, որ պատերազմը ցնցել է եւ շարունակելու է ցնցել միջազգային յարաբերութիւնները՝ յետսովետական տարածքում եւ աշխարհում նոր կարգերի, վերադասաւորումների յանգեցնելով:
Արցախի ու Հայաստանի անվտանգութիւնն ու տարածքային ամբողջկանութիւնը խախտւած է, թշնամին զաւթել է մեր հայրենիքի մի մասը, կոտորել է հազարաւոր զինւորների, հիմա էլ աչքը տնկել է Սիւնիքի վրայ:
Ճիշտը «առանց նիկոլիզմի Հայաստանն» է, երաշխիք, որ Նիկոլի տեղը եկողը նոյնը չի անելու։ «Մենք ենք տէրը մեր երկրի» կարգախօսի փոխարէն, աւելի նախընտրելի է «Ես եմ տէրը իմ երկրի»-ն։ Այս դէպքում, հրապարակում կանգնած իւրաքանչիւր քաղաքացի աւելի կիմաստաւորէր իր այնտեղ լինելը։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հայ իրականութեան մէջ ծանօթ է իբրեւ խստապահանջ եւ կարգապահ կառոյց: Իսկ այդ կարգապահութեան սահմանները ճշտուած են Հ.Յ.Դ. Կազմակերպական Կանոններով, աւելի ճշգրիտ՝ Կազմակերպական Կանոններու Կարգապահական բաժնին մէջ, ուր կանոնազանց ընթացքներուն համար նախատեսուած են կարգապահական տնօրինումներ, այլ խօսքով՝ դաշնակցական պատիժներ: