MENU
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանի գործով մեկնարկում է դատաքննութիւնը: Այս մասին այսօր Երեւանում հրաւիրւած մամուլի ասուլիսում յայտնեց Չալաբեանի պաշտպանական խումբը` ներկայացնելով գործով նախաքննութեան ընթացքում արձանագրւած ապօրինութիւնները:
Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Ս. Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի է ունենալու յուլիս ամսի 28-ին, 29-ին եւ 30-ին (մորդադի 6, 7 եւ 8) կազմակերպութեամբ՝ Ատրպատականի հայոց թեմի Վանքերի Ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի։
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով յուլիսի 24-ին այցելել է Կարս:
Խանասորն ապացուցեց, որ պետականութեան դարերի կորուստը հայ մարդու մօտ ի սպառ չի ոչնչացրել կռւելու՝ սեփական արժանապատւութիւնը պաշտպանելու բնազդը, ու դեռ աւելին, անհրաժեշտութեան դէպքում հայն ի զօրու է խստօրէն պատժել նրան, ով համարձակւել է ձեռք բարձարցնել հայ մարդու վրայ, խլել նրա կեանքը, ոտնատակ տալ նրա ինքնասիրութիւնն ու արժանապտւութիւնը:
Այսօր՝ յուլիսի 25-ին, Իրանի երաժշտական թանգարանում մեկնարկելու է դաշնամուրի դասական փառատօն, որի ընթացքում բացառիկ ստեղծագործութիւնների կատարմամբ է ներկայանալու իրանահայ երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամեանը:
Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը յուլիսի 27-ին նւէր կը ստանայ բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչեայ Ռուխկեանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտաւը պահւում էր մասնաւոր հաւաքածուներում եւ հանւել էր վաճառքի։ Չարենցի տուն-թանգարանից յայտնում են, որ այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանը, եւ Եղիշէ Չարենցի 125-ամեակի առիթով կը նւիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։
ՀՄԸՄ-ը իր քայլերգով ինքզինք կը բնորոշէ իբրեւ «հսկայ նուիրման տորմիղ հրաթեւ»: Մարդկային այս տորմիղին, որ հրաթեւ է, յատկանիշը հայրենիքին նուիրումն է: Ամէն մրցող մարզիկ հայրենիքին նուիրուած զինուոր է, պատրաստ զայն պաշտպանելու ոսոխին դէմ: Ինչպէս իրարու դէմ մրցող մարզիկները, իբրեւ քոյր ու եղբայրներ, անբաժանելի համախմբում մը կը ներկայացնեն, այնպէս ալ ազգը անբաժանելի ամբողջութիւն է, իր տարակարծիք անդամներով հանդերձ: