MENU
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի մարզական պատւիրակութիւնը պատրաստւում է վերադառնալ տուն՝ փայուն արդիւնքներով: Իւրօրինակ, համահայկական նշանակութեան այս մարզախաղերին Թեհրանի պատւիրակութիւնը նւաճել է՝ 1 ոսկէ, 1 արծաթէ, 2 բրոնզէ մեդալ եւ «լաւագոյն բասկետբոլիստ» անւանակարգի գաւաթ: Պարտաւորեցնող նւաճումներ «Արարատ»-ի ներկայի ու ապագայի համար:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հրապարակել է մամլոյ յայտարարութիւն, որտեղ հանգամանօրէն ներկայացւել են վերջին ամիսներում ԱՄՆ տարածքում եւ յատկապէս ԱՄՆ արեւմտեան շրջանում Հայ Դատի տեղական եւ քաղաքային յանձնախմբերի հետ իրագործած ծրագրերի մասին:
Թւում է, թէ Բաքւի բռնապետը ստացել է իր երազածից էլ աւելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաեւ նոյնիսկ Հայաստանից բռնազաւթւած տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցաւալիօրէն, կիսաուրւական դարձած այդ քաղաքը, գրեթէ ոչինչ է, եւ «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։
Սահմանային սրացումների, տարածաշրջանում ակտիւացած գործընթացների, իրաւական ոլորտում տեղի ունեցող զարգացումների ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին News.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան ղեկավար Վահէ Յակոբեանի հետ:
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր»-ի նորեկ, Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատմել է, թէ ինչու է որոշել հեռանալ «Ռոմա»-ից եւ ընդունել միլանեան ակումբի առաջարկը։
Աթենքում, անդրադառնալով Թուրքիայի եւ Յունաստանի միջեւ առկայ տարաձայնութիւններին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուբոքն ասել է, որ ՆԱՏO անդամ պետութիւններն իրենց հակամարտութիւնները պէտք է լուծեն երկխօսութեան միջոցով:
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան վճռական է տրամադրւած անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխւած արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին վերադարձնելու հարցում։
Առնւազն 56 մարդ է մահացել է Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին յայտնել է Կարմիր մահիկ կազմակերպութեան ղեկավար Մեհդի Վալիփուրը: