Հա

Գաղափարական

Items filtered by date: Կիրակի, 31 Յուլիսի 2022 - Ալիք օրաթերթ
Կիրակի, 31 Յուլիսի 2022 14:20

Սպասելով 5 օգոստոսին

19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

Published in Միջազգային

Կորոնայի զանազան շտամների, այդ թւում օմիկրոնի եւ այլ շտամների, որոնք վերջերս խիստ տարածում են գտել, հեռախօսազրոյց ենք ունեցել իրանահայ ներքին հիւանդութիւնների մասնագէտ բժիշկ, Իրանի Ներքին հիւանդութիւնների ասոցիացիայի անդամ եւ միաժամանակ էպիդեմոլոգների, համաճարակաբանների կազմակերպութեան անդամ դոկտ. Վազրիկ Թորոսեանի հետ:

Published in Հասարակական

Առանց Արցախի՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւններ չեն կարող լինել։ Ադրբեջանական դիրքորոշման համաձայն՝ Արցախի խնդիրը փակւած է, մեզ եւս ստիպում են հաշտւել այդ հանգամանքի հետ։ Բաքուն ասում է՝ Արցախի խնդիր չկայ, նոյնիսկ նման վարչական միաւոր կամ շրջան գոյութիւն չունի Ադրբեջանի կազմում, խնդիրն օրակարգից հանւել է, Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները դարձել են ուղղակի, եւ իրենց պատկերացմամբ՝ այդ «խոչընդոտը» մէկընդմիշտ վերացել է։ Նշանակում է՝ ըստ Բաքւի՝ յարաբերութիւնները պէտք է կառուցւեն առանց Արցախի խնդիրը շօշափելու։

Մինչ ամբողջ աշխարհում պետութիւնները համալրում են իրենց զինանոցները անօդաչու թռչող սարքերով, դաշնային օրէնսդիրները ճնշում են Բայդէնի վարչակազմին՝ հետաքննելու, թէ ինչպէս են ամերիկեան արտադրութեան կտորներն ու տեխնոլոգիաները յայտնւել աշխարհում ամենայայտնի մոդելներից մէկում՝ թուրքական արտադրութեան Bayraktar TB2:

Published in Միջազգային
Կիրակի, 31 Յուլիսի 2022 13:30

31 յուլիսի 2022

Published in PDF

Սպահանի առեւտրարադիւնաբերական պալատի նախաձեռնութեամբ կազմակերպւած «PRtalk» համաժողովի շրջանակներում Սպահան ժամանած ժողովի մասնակիցներ՝ «Դիջիքալա», «Սնափ» եւ «Եքթանեթ» կազմակերպութիւնների հանրային կապի տնօրէններ՝ Ամիր Հասան Մուսաւին, Ֆաթեմէ Ասգարի Ազադը եւ Մեհդիէ Մոազամին, ինչպէս նաեւ «Բադքուբէ» գովազդային գործակալութեան եւ միաժամանակ Թեհրանի ազգային առաջնորդարանի հանրային կապերի տնօրէն Հարմիկ Նաւասարդեանը, ընկերակցութեամբ Սպահանի առեւտրարադիւնաբերական պալատի մեդիա խորհրդատու՝ Ամիր Մահզունիի եւ պալատին անդամակցող Հանրային կապերի ակումբի քարտուղար՝ Ասգարիի, ուրբաթ՝ 29 յուլիսի 2022 թւականին շրջայց կատարեցին Սպահանի հայկական թաղամաս՝ Նոր Ջուղա եւ ծանօթացան տեղի հայկական մշակութային եւ զբօսաշրջիկական կենտրոնների հետ։

Published in Նոր Ջուղա

Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է տեսանիւթ՝ կից գրելով․

168am-ի հետ զրոյցում, գնահատելով հակամարտութեան գօտում ստեղծւած իրավիճակը, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԼՂ-ի ուղղութեամբ, իսկ այսօր նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, որը դեռեւս սահմանազատւած չէ, ռազմական սադրանքները ռազմական տեսութեան տեսանկիւնից բնականոն երեւոյթ են, եւ դրանք կարելի է բացառել միմիայն հակամարտութեան գօտում բոլոր խնդիրների լուծումից յետոյ։

Published in Միջազգային

Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: 

Published in Ատրպատական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։