MENU
Արցախի Հանրապետութեան Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւնը ահազանգում է ու նաեւ հրաւիրում ԻՒՆԵՍԿՕ-ի ուշադրութիւնը՝ Շուշիի Յովհաննէս Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիւ աւերւել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն վերանորոգման անւան տակ վերածւում է ուղղափառ եկեղեցու։
Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ մեծ շուքով նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ազգընտիր Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27-ամեակը։
Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Օմանի ԱԳ նախարար Բադր Աբուսայիդը հեռախօսազրոյց են ունեցել:
«Դիմադրութիւն» շարժման անդամները երէկ, յուլիսի 4-ին հաւաքւել էին Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկի այգում, ապա երթով շարժւել դէպի Եւրոպական Միութեան գրասենեակ:
«Տարակուսանք է յարուցում, որ դա Կանադայի ԱԳՆ-ի կողմից մատուցւել է որպէս «ռուսական ազդեցութեանը հակընդդէմ գործողութիւն»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանգը՝ Կանադայի դեսպանատուն բացելու «հիմնաւորմանը»:
Թուրքիայի արտգործնախարարը բառացի յայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբաւորումները յարձակւում են վարչապետի տան վրայ՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ՝ ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ Թուրքիայի հետ»։