MENU
Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախում կայացաւ «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի ծրագիրը: Այս մասին «Իրաւունք»-ը զրուցել է Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի հետ:
ՀՀ առաջին նախագահ Լ. Տէր-Պետրոսեանը հանրապետութեան նախագահի պաշտօնամուտի իր ելոյթում (1991 թ.) որպէս արտաքին քաղաքականութեան բնագաւառում իր 5 գերակայութիւններից մէկը յայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական յարաբերութիւնների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցութեան փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։
Մեր երկրի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երէկ՝ յուլիսի 6-ին, հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շէյխ Մոհամմադ Բին Աբդուլռահման ալ-Թանիին:
Երկուշաբթի, 4 եւ Երեքշաբթի, 5 Յուլիս 2022-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին, Հայրապետանիստ Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի դահլիճին եւ Կիլիկիա թանգարանի սրահին մէջ կայացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանական Ընդհանուր Ժողովը։
Ես համոզւած եմ, որ մենք ունենք տարբերակներ Բերձորը պահելու. խօսքը միայն Բերձորի ու Աղաւնոյի մասին չէ, այլ ընդհանրապէս Արցախի ու Հայաստանի գոյութեան մասին է: Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում նշեց Արցախի նախկին ԱԳ նախարար Կարէն Միրզոյեանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը Եւրոպական այցի շրջանակում հանդիպել է Եւրոպական խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։
ԱԺ այսօրւայ (յուլիսի 6-ի, Խմբ.) արտահերթ նիստում, չմնաց գէթ մէկ ՔՊ-ական ուսապարկ (ըստ ՔՊ-ի` իրենց պատգամաւորները Նիկոլի ուսապարկեր են), որը չխօսէր ընդդիմութեան մասին: Սա շատ բնական եմ համարում: Ուսապարկ-պատգամաւորները բացայայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրայ: Վերջապէս բնազդաբար հասկանում են, որ առանց ընդդիմութեան` խորհրդարան չի լինում: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:
Թուրքիան գրաւոր դիմումներ է ուղարկել Շւեդիա եւ Ֆինլանդիա՝ սկանդինաւեան երկրներին խնդրելով արտայանձնել Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան անդամներին եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնի շարժման կողմնակիցներին։ Այս մասին յայտարարել է արդարադատութեան նախարար Բեքիր Բոզդաղը։
Չինաստանը ծրագրում է կեանք որոնել այլ մոլորակների վրայ։ Չինաստանի գիտութիւնների ակադեմիան ընտրել է 13 նախագիծ, որոնք կը մասնակցեն տիեզերական հետազօտութեան առաջիկայ փուլին՝ 2026-2030 թւականներին։