MENU
ՌԴ նախագահի պաշտօնական կայքում, ՀՀ կառավարութեան կայքին զուգահեռ, տեղադրւել է Փաշինեան-Պուտին հեռախօսազրոյցի մասին հաղորդագրութիւնը։ Սակայն ի տարբերութիւն ՀՀ կառավարութեան հաղորդագրութեան Կրեմլի հաղորդագրութեան մէջ նշւած է, որ երկրների ղեկավարները խօսել են նաեւ Հայաստան-Թուրքիա շփումների մասին։
99 տարի առաջ` յուլիսի 7-ին Արցախի մի հատւածի վրայ ձեւաւորւել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որի սահմաններից՝ միայն Հիւսիսային Արցախից, դուրս է մնացել 102 հայկական բնակավայր։ Չնայած Ադրբեջանի ջանքերով Արցախի մի զգալի հատւած ինքնավար մարզի սահմաններից դուրս է մղւել, այդուհանդերձ, ամրագրւել է, որ մարզը ստեղծւում է Արցախի հայկական հատւածի վրայ՝ դրանով իսկ փաստւել է, որ ԼՂԻՄ հենքի վրայ ստեղծւած Արցախի հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ որեւէ աղերս չունի։ Այդ մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց պատմաբան, Արցախի ԱԺ պատգամաւոր Վահրամ Բալայեանը։
Երէկ, յուլիսի 6-ին Սարեանի անւան պուրակում տեղի ունեցաւ «Դիմադրութիւն» շարժման կազմակերպած՝«Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկում:
Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում հրաժարական է տւել չորս նախարար: Դպրոցների գծով պետնախարար Ռոբին Ուոքերը, յայտարարել է, որ հրաժարական է տալիս նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման հետ կապւած սկանդալի պատճառով: