MENU
Արցախի ղեկավարութեան յանցաւոր պայմանաւորւածութեան եւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրոյթները խախտելու հետեւանք է Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումը: Հայաստանի իշխանութիւնն էլ այս պահին ձեռքերը լւացել է Արցախից, որպէսզի ցոյց տան հանրութեանը, թէ իրենք կապ չունեն այս ամենի հետ, բայց ինչպէ՞ս կարող է Հայաստանը, որն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, մի կողմ կանգնի այս իրավիճակում, սա կոչւում է սաբոտաժ։ Յանցաւոր անգործութեան հետեւանքով մենք հերթական պարտութիւնն ունեցանք: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը:
1979թ. նախագահ Քարթէրը պաշտօնապէս հրաժարւեց Թայւանի հետ 1954թ. փոխադարձ պաշտպանութեան պայմանագրից։ Քարթէրի գործողութիւնները վերջակէտ դրեցին մայրցամաքային Չինաստանի յարձակումներից Թայւանը պաշտպանելու Վաշինգտոնի պարտաւորութեանը։ Բայց եւ այնպէս, պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ արդեօք ռազմական ուժ կը կիրառւի ի պատասխան Թայւան չինական ներխուժման, նախագահ Բայդէնն ասել է. «Այո, դա այն է, ինչին մենք ձգտում ենք»։
Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու նպատակով Իրանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի յայտարարութիւնը ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստւում է հրաժարւել Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանութեամբ ճանապարհ ստանալու իր նկրտումներից: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը։
ՀՀ-ն ու Արցախը առաւելագոյնը 9 ամիս ունեն, որ այս անիւը յետ շրջենք դէպի զարգացում։ Դրանից յետոյ Հայաստանն այլեւս չի կարող վերականգնւել, ողնաշարը ուղղելու բոլոր հնարաւորութիւնները կը կորցնենք։
Օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գիւղում կանցկացւի «Ծիրանի ծառ» Ուջանի վաւերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատօնը։
ԱՄՆ-ը Ուկրայինային պաշտպանութեան համար ռազմական սարքաւորում կը տրամադրի «որքան որ պահանջւի»: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը յայտարարել է Լատւիա այցի ընթացքում: