MENU
Ինչո՞ւ հէնց այս օրերին ձերբակալւեց ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխաւոր քարտուղար եւ ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է 91 տարեկանում՝ Մոսկւայում։
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը լրատւամիջոցներին է տրամադրել իր յօդւածը՝ Ղարաբաղեան բանակցութիւնների ներկայ փուլի եւ Հայաստանի անելիքների մասին։ Յօդւածը՝ ստորեւ.
2022 թւականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրւել 2003 թւականի ապրիլի 18-ին ընդունւած ՀՀ քրէական օրէնսգրքի 375-րդ յօդւածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրէական օրէնսգրքի 550-րդ յօդւածի 3-րդ մասին, այն է՝ զինւորական պաշտօնեական անփութութիւն): Ազատութեան մէջ գտնւող մեղադրեալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու անհրաժեշտութեամբ պայմանաւորւած՝ նոյն օրը որոշում է կայացւել վերջինիս ձերբակալելու մասին։
Երէկ՝ երեքշաբթի օգոստոսի 30-ին Թեհրանի Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ձեռամբ տեղի ունեցաւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի ջահերից երկուսի բոցավառման արարողութիւնը։
Համաշխարհային ովկիանոսի մակարդակն անխուսափելիօրէն կը բարձրանայ առնւազն 27 սանտիմետրով՝ Գրենլանդիայի սառցէ գլխարկի հալման պատճառով։ Դանիայի եւ Գրենլանդիայի ազգային երկրաբանական ծառայութեան (GEUS) փորձագէտները կարծում են, որ դա տեղի կունենայ նոյնիսկ եթէ մարդկութիւնն ամբողջութեամբ դադարեցնի ածխածնի արտանետումները։
Աշխարհի առաջնութիւնում յաղթանակս ցանկանում եմ նւիրել մեր հերոսներին, որոնք իրենց կեանքը չխնայեցին մեր ապրելու համար, մենք էլ պարտաւոր ենք մեր դրօշը բարձր պահել նրանց պատւին:
Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութեան նորընծայ չեմպիոն, Եւրոպայի բրոնզէ մեդալակիր 19-ամեայ Վիգէն Նազարեանը:
Մեր տարածաշրջանում եթէ դու հրաժարւում ես ազգ-բանակ լինելուց, ապա անխուսափելիօրէն դառնում ես «ազգ՝ ազգագրական թանգարան»։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը երէկ գիշեր, Թեհրանից Մոսկւա մեկնելուց առաջ Ռուսաստան կատարած իր այցի մասին նշել է, որ գնում է Մոսկւա Ուկրայինայի ճգնաժամը լուծելու նպատակով:
Մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Նա մահացել է կեանքի 92-րդ տարում՝ երկարատեւ հիւանդութիւնից։ Այս մասին յայտնում է ՏԱՍՍ գործակալութիւնը։ Տեղեկութիւնը հաստատել են Կենտրոնական կլինիկական հիւանդանոցից։