Հա

Գաղափարական

Items filtered by date: Շաբաթ, 06 Օգոստոսի 2022 - Ալիք օրաթերթ

«Ընդդիմութիւնն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել եւ առաջարկել այդ ելքերը: Ընդդիմութիւնը նոր չէ, որ հրաժարւել է պոպուլիզմից, ոչինչ չասող յայտարարութիւններից, եւ հասկանում է, որ պէտք է առաջարկի իրատեսական ելք, եւ այդ ելքը առաջարկի շատ կոնկրետ իրավիճակում: Աշխատում ենք այդ ուղղութեամբ՝ օպերատիւ կապի մէջ լինելով Արցախի հետ, հասկանալով տեղում իրավիճակը, հասկանալով, թէ ինչ կարող ենք հիմա անել, որ նպաստի իրավիճակի՝ մեր պատկերացմամբ հանգուցալուծմանը կամ աղէտի թոյլ չտալուն: Մենք այստեղ ենք, այդ աշխատանքներով ենք զբաղւած»,-168.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը:

 

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ ընդդիմութեան հասցէին հնչող քննադատութիւններին, ստեղծւած իրավիճակում ընդդիմութեանը անգործութեան մէջ մեղադրողներին՝ նշելով, որ իրենք հէնց այս պահին էլ ակտիւ հանդիպումների մէջ են:

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասերի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահւածքը վերացնելու համար Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները կատարել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապէս էթնիկ զտման ենթարկելն է եւ Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ ստեղծելը։

Published in Հայ Դատ

ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թւականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպւած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

Եթէ ոմանց թւում է, թէ Բերձորը, Աղաւնոն եւ Սուսն ինչ-որ հեռու եւ անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարեւոր մասն են, որը թշնամուն նւիրելով եւս մէկ քայլով մօտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։

Արցախի շուրջ արձանագրուող ռազմաքաղաքական իրադարձութիւններու ամբողջ առանցքը հանգուցուած է նոյեմբեր 9-ի հրադադարի համաձայնութեան 6-րդ կէտին շուրջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։