Հա

Գաղափարական

Ապրիլեան մարտերի առաջին օրերին Ջաբրայիլում թշնամուն ընդառաջ գնացած 5 սպաներից մէկն էլ աւագ լէյտենանտ Մաքսիմ Գրիգորեանը՝ Ջաբրայիլի զօրամասի իրաւաբանն էր: Հադրութի գիւղերում Մաքսիմին որպէս «Իւրիստ» (իրաւաբան-ԽՄԲ.) էին ճանաչում, բայց նա էլ ընկերներից ոչ պակաս խիզախ էր մարտի դաշտում:

Published in Հասարակական

Արմոնդը մի քանի օր առաջ է վերադարձել դիրքերից, ուր մեկնել էր մտերիմ ընկերների հետ ապրիլի 2-ին՝ պատերազմական գործողութիւնների վերսկսման լուրը լսելուց անմիջապէս յետոյ:
«1990-ականների Արցախեան պատերազմին բախտ չի վիճակւել մասնակցելու, սակայն հիմա Արցախում եմ, եւ, բնականաբար, պէտք է անմիջապէս գնայի. դա կասկածից վեր էր»,- ասում է նա:

Published in Հասարակական

Յարութիւն Բադալեանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկիւղած, զգուշութեամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենայ՝ անցնում է մտքովս: Այնքան վեհութիւն, հպարտութիւն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ յուզմունքից արցունքոտւում եմ: Մատով շոյում եմ երկնագոյն երիզը, խաչը…

Published in Հասարակական

Երբ փորձում էի դուրս գալ խրամատից, երեք հակառակորդ ուղիղ դիմացս յայտնւեցին: Ինձ տեսան, իրենց նետեցին մօտակայ խրամաբջիջը: Նման առիթը ո՞վ ձեռքից բաց կը թողնէր՝ փոքրիկ խրամաբջիջ ու երեք զինւոր, նռնակը նետեցի, երեքը միասին պայթեցին: Բայց նրանցից մէկը հասցրեց մի «նւէր» էլ ինձ ուղարկել: Նռնակն ընկաւ ոտքերիս մօտ, ոտքով հրեցի, ու երբ տրաքեց, միայն ոտքս վնասեց: Չգիտեմ՝ մարտը ինչքան տեւեց:

Published in Հասարակական
Շաբաթ, 14 Մայիսի 2016 09:50

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Ազնաուր

Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղից էր 29-ամեայ հետախոյզ Ազնաուր Բալայեանը: Ապրիլեան մարտերում զոհւած հերոսի անունով ցուցատախտակը դրւած է հարազատ գիւղի կենտրոնում՝ Երկրորդ Համաշխարհային եւ Արցախեան պատերազմներում զոհւած հերոսների յիշատակը յաւերժացնող յուշարձանների մէջտեղում: Ազնաուրը չաւարտւած պատերազմի խորհրդանիշն է, Արցախեան ազատամարտում զոհւած Ռաֆիկ Բալայեանի որդին:

Published in Ազգային

Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

Published in Հասարակական

Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

Published in Հասարակական

Արցախեան քառօրեայ պատերազմի հետքերով օրաթերթիս լուսանկարչի Արցախ կատարած այցով, առաջինը բացայայտւել սկսւեց արցախցու քաղաքային կեանքն ու առօրեան, որը հասկանալիօրէն կրում է նաեւ ընդգծւած կանացի բնութագիր: Պատերազմն է թելադրում այդպէս: Տղամարդիկ հանգիստ մտքով են մարտական առաջադրանքն իրականացնում դիրքերում: Երկար ժամանակ պէտք չեղաւ զբաղւել այս հարցով, որպէսզի ընկալելի դառնան պատճառները:

Published in Հասարակական

«168.am»-ը զրուցել է 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ-ի գլխաւոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար, Արցախեան պատերազմի հերոս, գեներալ-լէյտենանտ Նորատ Տէր-Գրիգորեանցի հետ:

Published in Քաղաքական

«yerkir.am»-ը նոր, ուշագրաւ հանգամանքներ է պարզել՝ հոկտեմբերի 6-ին թուրքական ռազմական ուղղաթիռի կողմից հայ-թուրքական սահմանը խախտելու դէպքի հետ կապւած: Յիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը եւ 2-4 րոպէ տեւողութեամբ պտտւել Արմաւիրի մարզի Բաղրամեան բնակավայրի հատւածում:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։