Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 04 Օգոստոսի 2020 12:00

Ակնարկ. Չափորոշիչներ

Կրթական բարեփոխումներու եւ յատկապէս հայ ժողովուրդի պատմութեան եւ հայ գրականութեան վերաբերող նախագիծը ստեղծած է թէժ մթնոլորտ հայրենիքի մէջ: Կարելի է տեսականօրէն ընդգծել, որ արմատական իշխանափոխութիւնը բոլոր ոլորտներուն մէջ հիմնական փոփոխութիւններու կը ձգտի եւ քաղաքական վարքագիծը առանցքային կը դարձնէ տարբեր մարզերու եւ զանոնք ղեկավարող գերատեսչութիւններու աշխատանքային ծրագիրներուն մէջ:

1918 թ. յունիսի 4-ին Բաթումում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքւեց հաշտութեան պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետութեան տարածքը պարփակւում էր 12 հազար քառ.. կմ մէջ: Այդուհանդերձ իրականանում էր անկախ պետականութեան վերականգնման հայոց բազմադարեան ձգտումը, որն ինքնին մեծ նւաճում էր դարաւոր թշնամու դէմ երկարատեւ պայքար մղող հայութեան համար: Այդ ժամանակ դա առաւելագոյնն էր ինչ հայութիւնը կարող էր ձեռք բերել:

Հինգշաբթի, 25 Յունիսի 2020 09:50

Անհատը եւ պատմութիւնը

Իւրաքանչիւր ժողովրդի ազգային արժեհամակարգը մեծ հաշւով ձեւաւորւում է առնւազն երկու իրողութեան հաշւառումով՝ իր պատմական անցեալին տրւած գնահատականով եւ ապագային միտւած տեսլականով: Իհարկէ, երկրորդի մասին պատկերացումները զգալի չափով պայմանաւորւած են առաջինով, բայց դա չի նշանակում, թէ նաեւ կանխորոշւած են առաջինով: Անցեալի եւ ապագայի հատման կէտում օբիեկտիւ իրողութիւններն են եւ Մեծ անհատները: Բայց … իրապէ՛ս Մեծ անհատները, այլ ոչ թէ՝ մեծ աճպարարները:

Published in Գաղափարական

Ռուս գրող, հրապարակախօս, քաղաքական գործիչ Էդւրադ Լիմոնովը, խօսելով հայ ժողովրդի պատմութեան մասին, ասել է, որ «աշխարհի որեւէ այլ ազգ չի կարող համեմատւել դրա հետ»: 

Հայկօ Կոնրադը գերմանացի արեւելագէտ է, ով դասաւանդում է կրօնի պատմութիւն Բեռլինում: Նա երկար տարիներ ուսումնասիրում է հայագիտութիւն եւ վարժ խօսում է հայերէն:
Պատմելով, թէ ինչպէս է սկսել հետաքրքրւել Հայաստանով՝ Հայկօն վերյիշում է որ, առաջին անգամ լսել է Հայաստանի մասին, երբ դպրոցական էր եւ Սովետական Միութիւնից նամականիշեր էր նւէր ստացել Երեւանի լուսանկարով:

Հայերիս անցած անզուգական պատմական ուղու, հերոսական յաղթանակների ու այդ յաղթանակները կերտած փառահեղ հերոսների մասին գիտի ոչ միայն ամէն մի հայորդի, այլեւ համայն աշխարհը: Մեր ժողովրդի պատմութիւնը լի է հայերիս արժանապատւութիւնն ու հայրենասիրութիւնը փաստող դրւագներով, որոնց փառքը տարածւած է ամբողջ աշխարհով մէկ՝ արժեհամակարգային հէնք հանդիսանալով ոչ միայն մեր, այլեւ շատ առումներով նաեւ օտար ժողովուրդների համար:

Published in Քաղաքական

Սոյն թւականի փետրւարի 22-ին կեանքի 72-րդ տարում մահացել է ականաւոր պատմաբան, Երեւանի Պետական համալսարանի հայոց պատմութեան ամբիոնի վարիչ Պետրոս Յովհաննիսեանը:
Պետրոս Յովհաննէսի Յովհաննիսեանը ծնւել է 1944 թ. յունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գիւմրի) քաղաքում: Միջնակարգ կրթութիւնն աւարտելուց յետոյ ընդունւել է ԵՊՀ-ի պատմութեան ֆակուլտետ, որն աւարտելուց յետոյ 1970 թ. ընդունւել է ասպիրանտուրա Հայոց պատմութեան ամբիոնի գծով:

Published in Հասարակական

Հայոց պատմութեան ուսանելի էջերէն մէկը կը կազմէ Տիգրանակերտի ճակատամարտը, որ պատմաբաններու ճշգրտումով տեղի ունեցաւ 2084 տարի առաջ՝ հոկտեմբերի 5-էն 6-ի վաղ առաւօտեան, մեր թւարկութենէն առաջ (ն.ք.) 69 թւականին:
Ճակատամարտը մղւեցաւ հռոմէական եւ հայկական զօրքերուն միջեւ ու վերջ գտաւ հայոց բանակի պարտութեամբ եւ նահանջով:

Published in Ազգային

Հայոց պատմութեան մէջ տխրահռչակ իր տեղը ունի 1878-ի Բեռլինի Վեհաժողովը, որուն ամիս մը տեւած աշխատանքներու աւարտին, 24 յուլիսին, կնքւեցաւ Բեռլինի հանրածանօթ դաշնագիրը: Դաշնագիր մը՝ որ գլխիվայր շրջեց Հայկական Հարցի միջազգային եւ իրաւական նւիրագործումը կատարող Սան Ստեֆանոյի դաշնագիրը, անոր հայանպաստ 16-րդ յօդւածը փոխարինելով քաղաքականապէս ամուլ եւ հայավնաս 61-րդ յօդւածով:

Published in Ազգային
Երեքշաբթի, 10 Փետրւարի 2015 12:10

Վարդանանքի յարատեւ ոգով...

- Հայոց Առաքելական Եկեղեցու վարդապետութեանը կառչելով՝ հաւատարմութիւն ու այդ հաւատամքի նւիրականացումը՝ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀՈՎ,
- Գերակշիռ ուժի դիմագրաւում՝ փոքրաթիւ, բայց ոգեղէն կամքով օժտւած ՆՒԻՐԵԱԼՆԵՐՈՎ,
- Ինքնիշխան ու ինքնուրոյն ապրելու, ազգային թէ՛ պետական անկախութեան տեսլականով ապագան երաշխաւորելու ԿԱՄԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՄԲ,

Published in Խմբագրական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։