Հա
06/05/2018 - 12:40

Թաւշեայ յեղափոխութեան տնտեսական հիմքը. հրաժարակա՞ն են ուզում, թէ՞ սոցիալական արդարութիւն

Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է տնտեսական աննախադէպ աճի մասին, բայց ժողովուրդը պահանջում է այդ նոյն կառավարութեան հրաժարականը։ Տնտեսագէտը վերլուծել է փողոց դուրս եկած մարդկանց պահանջի սոցիալ-տնտեսական պատճառները:

«alikonline.ir» - Հայաստանի թաւշեայ յեղափոխութեան քաղաքական դրդապատճառը Սերժ Սարգսեանի` երկրի ղեկավարման ղեկը երրորդ անգամ ստանձնելու որոշումն էր, բայց ժողովրդական բողոքի ալիքն առերեւոյթից զատ նաեւ աներեւոյթ` սոցիալ-տնտեսական պատճառներ ունի, որոնք մանրամասն վերլուծել է տնտեսագէտ Ատոմ Մարգարեանը։

«Թաւշեայ յեղափոխութիւնների տնտեսական պատճառները հիմնականում միջնաժամկէտ խնդիրների կուտակումն է»,- «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց Մարգարեանը։

Նա ուսումնասիրել է Հայաստանի վերջին 5 տարւայ բիւջետային սպառման պատկերը եւ պարզել` ծախսերի գերակշիռ մասը ՀՀ շարքային քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեն։

«Պետական ապարատի վրայ ծախսերն աւելացել են 43.2%-ով, այն դէպքում, երբ ընդհանուր ծախսերն աւելացել են միայն 1.1%-ով։ Տարեկան միջին աճը` տնային տնտեսութիւնների հետ կապւած, կազմել է 0.2%, այնինչ պետական ապարատի ծախսերի մասով` 8.6%` տասնեակ անգամների տարբերութիւն կայ»,- ասաց Մարգարեանը։

Այս տւեալները միայն բաւական են եզրակացնելու համար, որ ՀՀ շարքային քաղաքացու կեանքը չի բարելաււել, թէեւ պաշտօնական տւեալներով` 2017 թւականին 2016-ի համեմատ Հայաստանի տնտեսութիւնն աճել է 7.5%-ով, պետական բիւջէն` 11.6 %-ով։

«Քաղաքացիների ճնշող մեծամասնութիւնն ապրում է օրւայ հացի խնդիր լուծելով։ Կեանքը թանկ է, գները ` բարձր, աղքատութեան ցուցանիշն արատաւոր շրջանակի մէջ է արդէն եւ չի նւազում` անկախ տնտեսական աճի վերընթաց դինամիկայից»,- նշում է տնտեսագէտը:

Թէեւ Կարէն Կարապետեանի կառավարութեանը յաջողւեց մեղմել այն ծանր վիճակը, որ կար 2016 թւականի աշնանը քառօրեայ պատերազմից ու յուլիսեան ցնցումներից յետոյ, ապահովել որոշակի բիւջետային եկամուտների, ընթացիկ աշխատավարձերի աճ, բայց հանրութեան հիմնական մասն իր կենցաղում այդպէս էլ չզգաց դրանք։

Կարապետեանին չյաջողւեց նաեւ տարանջատել բիզնեսն ու քաղաքականութիւնը` ձերբազատւել իւրայիններին տրւող անօրինական քւոտաների, արտօնութիւնների արատաւոր սովորոյթից, որն, Ատոմ Մարգարեանի ձեւակերպմամբ, ուղղակի «խեղդում է» փոքր ու միջին բիզնեսը, քաղաքական «տանիքներ» չունեցող ներդրողներին։

Ի տարբերութիւն Կարէն Կարապետեանի, ում ղեկավարած կառավարութիւնն այդպէս էլ չստացաւ ո՛չ հանրութեան, ո՛չ էլ քաղաքական աջակցութիւնը, ուստի նոյնիսկ ցանկութեան դէպքում չկարողացաւ աւարտին հասցնել խոստացած հիմնական բարեփոխումները, յեղափոխութիւնից յետոյ ձեւաւորւող նոր կառավարութիւնն օժտւած է հանրութեան քւէով։

Սա Ատոմ Մարգարեանին յոյս է ներշնչում, որ քաղաքական ուժերը, այդ թւում նաեւ իշխող ՀՀԿ-ն կաջակցի նոր վարչապետի տնտեսական ծրագրերին։

Նոր կառավարութեան ծրագրերից է նաեւ բնական մենաշնորհների`գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, կապի սակագների հիմնաւորւածութեան ուսումնասիրութիւնը, ինչը նաեւ «Ելք» դաշինքի նախընտրական խոստումներից էր։

Մէկ այլ խնդիր է նաեւ բանկային տոկոսադրոյքների ուսումնասիրութիւնը` պարզելու արդեօ՞ք բանկային համակարգը գերշահոյթներ չի ստանում քաղաքացիներին ու բիզնեսին տրւող վարկերից։

Միաժամանակ, Ատոմ Մարգարեանի դիտարկմամբ, քաղաքական զարթօնքի ալիքը դրական ազդակ է առաջացրել սփիւռքի այն շրջանակներում, որոնք կարող են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։

Բայց լաւատեսական սպասումներին հակառակ, Հայաստանի ապագայ վարչապետը նաեւ պետական պարտքի մեծ բեռ է ժառանգելու իր նախորդներից, եւ այս խնդիրը հեշտ լուծւողներից չէ։

Մարգարեանի համոզմամբ` եթէ նոր կառավարութեանը յաջողւի գործարարներին ստիպել վճարել հարկերը, կը յաջողւի աւելացնել նաեւ պետական բիւջէի մուտքերը, եւ պետական պարտքի բեռն աւելի տանելի կը դառնայ։

Յարակից լուրեր

  • Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին
    Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին

    Թաւշեայ յեղափոխութեան յաջորդեց իմքայլական կառավարութեան առաջին տարին: Որքանո՞վ 2019-ին իրականացաւ համակարգային փոփոխութիւններուն մեծ խոստումը: Ի՞նչ անդրադարձ ունեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն վրայ եւ ի՞նչ հեռանկար բացաւ անոնց զարգացման նպատակամղուածութեան իմաստով: Այս հարցումներու բանաձեւումն ու անոնց մեկնաբանական պատասխաններ առաջարկելու այս փորձը կը ձգտի հասնիլ Սփիւռքի յետ-թաւշեայ յեղափոխութեան այս հանգրուանին մասին մտածելու հրաւիրող եզրայանգումներու:

  • Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել
    Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել

    Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորները համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած եւ իրականացւած հայերի ջարդերը: Յունւարի 18-ին յայտարարութիւնը միաձայն ընդունւել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպւած՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի՝ Բաքւի ջարդերի 30-րդ տարելիցին նւիրւած համատեղ յատուկ նիստի աւարտում:

  • Երկու երկրաշարժ` Հայաստանում
    Երկու երկրաշարժ` Հայաստանում

    Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

  • Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ
    Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ

    Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

  • «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին
    «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին

    Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։