Հա
03/01/2019 - 11:40

Հայաստանն ընդգրկւել է «Forbes»-ի 2019-ի լաւագոյն բիւջէտային զբօսաշրջային ուղղութիւնների ցանկում

Հեղինակաւոր «Forbes» ամսագիրը ներկայացրել է լաւագոյն բիւջէտային ուղղութիւնները 2019-ին ճանապարհորդելու համար: 

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Forbes» ամսագիրը ներկայացրել է լաւագոյն բիւջէտային ուղղութիւնները 2019-ին ճանապարհորդելու համար: Ցանկը կազմելու համար հեղինակը զբօսաշրջային փորձագէտների օգնութեանն է դիմել, խնդրելով երկուական ուղղութիւն նշել, կարօտալի յուշերի հետ կապւած վայր եւ վայր, ուր վերջերս են այցելել եւ ցանկանում են պատմել բոլորին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Նպատակը բիւջէտային ճանապարհորդութեան համար յարմար ուղղութիւններ գտնել է, որոնք չեն սնանկացնի զբօսաշրջիկներին: Պաշտօնական ցանկում ընդգրկւել է 18 երկիր, որոնց թւում՝ նաեւ Հայաստանը:

«Տեղակայւած լինելով Կովկասեան լեռներում՝ Հայաստանը թաքնւած մարգարիտ է, ուր դեռեւս չի հասել զանգւածային զբօսաշրջութիւնը, եւ այն այնքան բան ունի առաջարկելու՝ հարուստ պատմութիւն, գինեգործարաններ, տպաւորիչ բնապատկերներ, հնագոյն վանական համալիրներ եւ զարմանահրաշ լեռներ: Մայրաքաղաք Երեւանը գեղեցիկ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ռեստորաններով, թանգարաններով եւ տեղական ձեռագործ աշխատանքներ վաճառող խանութներով: Երեւանից դուրս գեղատեսիլ բնութիւն է: Կարող էք այցելել աշխարհի հնագոյն գինեգործարանն Արենիում, ինչպէս նաեւ աշխարհի հնագոյն մայր տաճարն Էջմիածնում»,- ասւում է «Forbes»-ի յօդւածում:

Հայաստանից բացի բիւջէտային ուղղութիւնների ցանկում ընդգրկւել են նաեւ Սան Անտոնիոն (Տեխաս), մեքսիկական Պուեբլա քաղաքը, Հաւայեան կղզիները, Սուրբ Հեղինէի կղզին, Ֆիլիպինները, Բալկանեան թերակղզին, Ագրան, Բուդապեշտը, Արգենտինան, Մոնղոլիայի Գոբի անապատ, Հարաւային Աֆրիկան, Զանզիբարը, Սերբիան, Տրանսիլւանիան (Ռումինիա):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։