Հա
08/07/2019 - 08:20

«Boeing»-ը կորցրել է «737 Max» ինքնաթիռների գնորդներին

Սաուդական «Flyadeal» լոուքոսթերը հրաժարւել է ամերիկեան «Boeing» ընկերութեան հետ ձեռքբերւած նախնական պայմանաւորւածութիւնից՝ «737 Max» ինքնաթիռների գնումը փոխարինելով եւրոպական «Airbus» մրցակցի ինքնաթիռներով:

«alikonline.ir» - Սաուդական «Flyadeal» լոուքոսթերը հրաժարւել է ամերիկեան «Boeing» ընկերութեան հետ ձեռքբերւած նախնական պայմանաւորւածութիւնից՝ «737 Max» ինքնաթիռների գնումը փոխարինելով եւրոպական «Airbus» մրցակցի ինքնաթիռներով: «737 Max» 50 օդանաւերի փոխարէն «Flyadeal»-ը պատրաստւում է ձեռքբերել «A320neo» թւով 30 ինքնաթիռ: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «DW»-ն՝ յղում անելով լոուքոսթերին:

«Saudi Arabian Airline » աւիաընկերութիւնը, որի դուստր կազմակերպութիւնն է «Flyadeal»-ը, ստորագրել է «Airbus»-ի հետ պայմանագիր մի քանի տասնեակ օդանաւեր ձեռքբերելու մասին դեռեւս յունիսին Փարիզում: Սակայն այդ ժամանակ դեռ յայտնի չէր, որ եւրոպական ինքնաթիռները կը վաճառւեն սաուդական լոուքոսթերին, որը կը փոխարինի դրանցով «Boeing 737 Max»-ը:

Նախատեսւում է, որ հետագայում «Flyadeal»-ի աւիապարկը կազմւած կը լինի միայն «Airbus» ապրանքանիշի «A320neo» օդանաւերից, նշում են ընկերութիւնում: 5.9 մլրդ. եւրօ արժէքով այդպիսի 30 ինքնաթիռներով շարքը կը մատակարարւի Սաուդական Արաբիա դեկտեմբերին:

2018 թւականի հոկտեմբերին թռիչքից կարճ ժամանակ անց կործանւել էր «Lion Air» ինդոնեզական բիւջետային աւիաընկերութեան «Boeing 737 Max» ինքնաթիռը: 2019 թւականի մարտի 10-ին Ադիս Աբեբայի օդնաւակայանից նոյնպէս թռիչքից րոպէներ անց ընկել էր նոյն տեսակի ինքնաթիռը՝ «Ethiopian Airlines» աւիաընկերութեանը պատկանող: Երկու դէպքերի հետեւանքով զոհւել էր 346 մարդ: Երկու դէպքում էլ փորձագէտները որպէս պատճառ մատնանշում են յետագծի եւ բարձրութիւն հաւաքելու արագութեան խախտումները ինքնաթիռի հետագայ չկառավարւող անկման ելքով:

Եթովպական ինքնաթիռի կործանման մասին նախնական հաշւետւութիւնը ցոյց էր տւել, որ օդնաչուները պահպանել էին արտադրողի բոլոր հրահանգները, սակայն դա չէր կանխել աղէտը: Աշխարհի պետութիւնների մեծամասնութիւնը, ներառեալ՝ ԱՄՆ-ը, արգելել են «Boeing 737 Max»-ի շահագործումը մինչեւ հետաքննութեան աւարտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։