Հա
31/07/2019 - 11:10

Աշխարհի ամենահարուստ հայուհուն պատկանող բրենդը «Bank of America»-ից 1.1 մլրդ. դոլար է պահանջում

Ոսկերչական իրերի արտադրութեամբ զբաղւող «Alex and Ani» բրենդը, որի սեփականատէրը հայազգի գործարար Քերոլին Ռաֆայէլեանն է, դատական հայց է ներկայացրել ամերիկեան «Bank of America» ֆինանսական կոնգլոմերատի դէմ:

«alikonline.ir» - Ոսկերչական իրերի արտադրութեամբ զբաղւող «Alex and Ani» բրենդը, որի սեփականատէրը հայազգի գործարար Քերոլին Ռաֆայէլեանն է, դատական հայց է ներկայացրել ամերիկեան «Bank of America» ֆինանսական կոնգլոմերատի դէմ: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Forbes»-ը:

Նիւ Եօրքի Հարաւային շրջանի դաշնային դատարանին ներկայացւած հայցում ընկերութեան ներկայացուցիչները 1.1 մլրդ. դոլարի փոխհատուցում են պահանջում՝ պնդելով, որ իր պարտատէրը հանդիսացող կոնգլոմերատը սեռային խտրականութիւն է դրսեւորում կին ղեկավարներ ունեցող ընկերութեան նկատմամբ, ինչը սպառնում է «Alex and Ani»-ի գոյութեանը:

Հայցի համաձայն՝ 2018 թ.-ի դեկտեմբերին «Bank of America»-ն անհիմն կերպով յայտարարել է, թէ ոսկերչական զարդեր արտադրող ընկերութիւնը չի վճարել 170 մլն. դոլար պարտքը, այնուհետեւ արգելափակել է 50 մլն. դոլարի վարկային գիծը:

«Alex and Ani»-ն մեղադրում է պարտատիրոջը այն բանի համար, որ վերջինս ցանկանում է ընկերութեանը սնանկացման հասցնել, դրանից տասնեակ միլիոնաւոր դոլարներ է գանձում յաւելեալ վճարումների տեսքով, ինչպէս նաեւ չի ցանկանում կանանց ղեկավար պաշտօններում տեսնել, ինչպէս ընկերութեան դէպքում է:

Յիշեցնենք, որ Քերոլին Ռաֆայէլեանը «Forbes»-ի վարկածով 2019 թ.-ի ամենահարուստ մարդկանց ցանկում է յայտնւել: Նրա կարողութիւն 1 մլրդ. դոլար է գնահատւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։