Հա
16/04/2020 - 12:10

«Առաջիկայում ունենալու ենք տնտեսական նոյն վիճակը, ինչ 2008-ի ճգնաժամի ժամանակ էր»․ Արթուր Խաչատրեան

Սահմանափակումները միայն թղթի վրայ են, արտակարգ դրութեան ռեժիմ ՀՀ կառավարութիւնը, ցաւօք, չկարողացաէ ապահովել։ 

«alikonline.ir» - Սահմանափակումները միայն թղթի վրայ են, արտակարգ դրութեան ռեժիմ ՀՀ կառավարութիւնը, ցաւօք, չկարողացաէ ապահովել։ Tert.am-ի հետ զրոյցում, ամփոփելով ՀՀ-ում արտակարգ դրութեան մէկ ամիսը, նման կարծիք յայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը։

«Մարդիկ բաւականին ազատ շրջում են, ոստիկանները գալիս, հարցնում են, թուղթ են ցոյց տալիս եւ վերջ, ազատ ես։ Արտակարգ դրութեան ռեժիմ կառավարութիւնը չկարողացաւ հաստատել։ Ձեռնարկութիւնները փակ են, բայց մարդիկ փողոցներում են։ Ես հասկանում եմ, որ արտակարգ դրութեան ռեժիմ պարտադրելը ոչ պոպուլեար քայլ է եւ պոպուլիստ իշխանութեան համար դա դժւար իրագործելի է, բայց պէտք է այդ որոշումը կարողանային իրականացնել»,- նկատեց Ա․ Խաչատրեանը։

Դիտարկմանը, թէ փոխոստիկանապետը նշում է, որ ոստիականական ուժերը չեն բաւականացնում բոլորին հսկելու եւ փողոց դուրս չթողնելու համար, Ա․ Խաչատրեանը պատասխանեց, որ, ըստ պարետի որոշման, դա կարելի է անել ուժային այլ կառոյցների օգնութեամբ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսութեան վիճակին եւ վարչապետի այն յայտարարութեանը, թէ «Այս իրավիճակից Հայաստանը ուժեղացած է դուրս գալու», Արթուր Խաչատրեանը նկատեց, որ առաջիկայում ունենալու ենք տնտեսական նոյն վիճակը, ինչ 2008-ի ճգնաժամի ժամանակ էր, քանի որ ՀՀ տնտեսական համակարգը նոյնն է, իսկ վարչապետի յայտարարութիւնն անհիմն է եւ լուրջ չէ։

«Հայաստանն ինչ է արտադրում, որ շահի, նախ՝ չգիտենք՝ ինչ կը լինի 2 տարի յետոյ եւ երկրորդը՝ ինչ ենք արտադրում։ Մենք արտադրում ենք հանքաքար, որի գները բաւականին ընկած են»,- նշեց Ա․ Խաչատրեանը։։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։