MENU
Իրանում վերջին անկարգութիւնների եւ վանդալիզմի միջադէպերը դապատարտելու եւ Իրանի Իսլ. յեղափոխութեան համակարգին զօրակցութիւն յայտնելու նպատակով՝ այսօր նոյեմբերի 25-ին Թեհրանում բազմահազարանոց ժողովրդական ցոյց է անցկացւում:
Իրանը՝ երկրում անկարգութիւնների կազմակերպման հարցում մեղադրում է ԱՄՆ-ին: Այս մասին այսօր նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:
Պոլսի Հայոց պատրիարքարանի բակում բացւել է հայ մեծ երգահան, մանկավարժ եւ խմբավար Կոմիտասի յուշարձանը:
«Առերեսում միֆերի հետ՝ 4 օր Ադրբեջանում»․ ըստ Yerkir.am-ի՝այս խորագրով յօդւած է հրապարակել «Մեդիամաքս»-ի գլխաւոր խմբագիր Դաւիթ Ալավերդեանը, որը նոյեմբերի 17-21-ը Հայաստանի եւ Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թւում այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ։
Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում գրում է.
Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան առաջարկով եւ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 23-ին «զբօսաշրջութեան զարգացման կենտրոն» յայտարարւած Ուրֆայի հայկական երեքդարեայ եկեղեցին թողնւել է բախտի քմաճոյքին:
Նոյեմբերի 23-ին Կանադայի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբգէն արք. Չարեանի հովանաւորութեամբ եւ կանադահայ տէր եւ տիկին Վարուժան եւ Սիլւա Լափոյեանների նւիրատւութեամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաւան գիւղում բացւեց խաղասրահ:
Yerkir.am-ը շարունակում է մտաւորականութեան հետ քննարկել ԿԳՄՍ նախարարութեան առաջարկած «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը:
Այս անգամ զրուցել ենք Երեւանի պետական համալսարանի դասախօս, գրականագէտ, բանաստեղծ, «Աղբիւր» մանկապատանեկան ամսագրի գլխաւոր խմբագիր Թադէոս Տօնոյեանի հետ:
Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորէն Յովհաննիսեանը կառաջադրի թեկնածութիւնը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտօնում: