MENU
Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, ԶՈՒ-ի գերագոյն գլխաւոր հրամանատար այաթ. Խամենէին այսօր յունիսի 2-ին երկու նոր նշանակում է կատարել:
Քրիստոնէական ջերմ սիրով, ազգային վառ ապրումներով եւ հայրապետական օրհնութեամբ կ'ողջունենք ձեզ՝ մեր ժողովուրդի հոգեւոր, բարոյական, մշակութային ու ազգային արժէքներու ու իտէալներու կենսագործման առաքելութեան նուիրուած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մայրավանքէն ներս։ Հայրապետական այս դարաւոր Ս. Աթոռը կոչուած է «Տուն», որովհետեւ ան տունն է եղած, եւ է՛, ողջ հայութեան։ Ան կոչուած է նաեւ «Մեծ», ո՛չ իր արտաքին ծաւալին, այլ՝ իր հաւատքի առաքելութեան ու ազգաշէն ծառայութեան համար։
Իրանաամերիկեան լարւածութեան փուլում գագաթնակէտ կարելի է համարել Իրանի կողմից ամերիկեան անօդաչու թռչող սարքին հարւած հասցնելը: Լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց իրանագէս Գարիկ Միսակեանը՝ նշելով, որ դրանից յետոյ ԱՄՆ-ը հասկացաւ, որ ռիսկային են ռազմական գործողութիւնները եւ դրա համար որոշեց շարունակել տնտեսական պատժամիջոցներով Իրանին թուլացնելու տարբերակը:
Արցախում կադրային վերադասաւորումները շարունակվում են։ Երէկ նախագահ Բակօ Սահակեանը հերթական զինակցին է նշանակել բարձր պաշտօնի։
Հայկական «Արմենիա Էյրվէյզ» աւիաընկերութիւնը, որը յունիսի 15-ից սկսել է թռչել Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ, իսկ ամսի 24-ից կանոնաւոր չւերթներ է կատարում ամէն օր, այս պահին միակ աւիափոխադրողն է, որ իրար է կապում Հայաստանի ու Իրանի մայրաքաղաքները:
«Եթէ, ԱՄՆ-ն այսօր միջուկային գործարքի հարցով շփոթւած է, դրա պատճառը Իրանի հանդէպ ճանաչողութեան պակասն է»,- այս մասին այսօր առաւօտեան Իրանի «Հոմա» աւիաընկերութիւնում կայացած «IR 655» չւերթի ողբերգութեան 31-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառւում է: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:
Ադրբեջանի միջազգային սփիւռքի կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաեւը եւ իր հայատեացութեամբ յայտնի` Թուրքիայում գործունէութիւն ծաւալող, այսպէս կոչւած, «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան» նախագահ Գեոքսէլ Գիւլբէյը, այցելելով Աղթամար կղզի, պատմութիւնը կեղծող հերթական յայտարարութիւններն են արել:
Երկուշաբթի, յուլիսի 1-ին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստաբան եւ մտաւորական՝ օր. Լիդա Բերբերեանին: