MENU
Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ակնյայտ կեղծ եւ անհիմն տեղեկութիւններ տարածել «Խոջալուի կոտորածի» վերաբերեալ, կամ որ աւելի ճիշտ է՝ Աղդամի իրադարձութիւնների: Մինչ օրս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ստեղծել մի կեղծ պատկեր, թէ Խոջալու բնակավայրում «հայերի կողմից կոտորւել են ադրբեջանցիներ, այդ թւում՝ կանայք եւ երեխաներ»: Իրականութիւնը, սակայն, բոլորովին այլ է:
ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը ներկայացրել է ինֆոգրաֆիա, որում պատկերւած է կորոնավիրուսի տարածման վերջին պատկերն Իրանում:
Կորոնավիրուսի բռնկման հետ կապւած որեւէ քաղաքում կամ վայրում կարանտին յայտարարելու որոշում չկայ: Այս մասին այսօր՝ փետրւարի 26-ին կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ հիւանդութեան բռնկման պատճառով որոշակի սահմանափակումներ մտցնելու կամ աշխատանքների դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը:
Պարզաբանում է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը՝ «Ալիք»-ի հարցերին պատասխանելով:
Ankakh.com-ը զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանի հետ՝ անդրադառնալով «Օղակ» («Կոլցօ») գործողութեանը, որը 1991 թւականին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում գտնւող մի շարք հայաբնակ գիւղերի բռնի հայաթափումն էր ԽՍՀՄ ԶՈՒ-ի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ էթնիկ զտման նպատակով:
Lragir.am-ը զրուցել է Բելգիայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ: Զրոյցում վերջինս անդրադարձել է Հայ Դատի գործունէութեանը՝ նշելով, որ յանձնախմբերի աշխատանքը լոբբինգի հողի վրայ շարունակւելու է նոյնկերպ, ով էլ լինի իշխանութեան:
Չինաստանի Ուհան շրջանին մէջ համաճարակի վերածուելէն ետք, «Քորոնա» ժահրին Իրանի մէջ յայտնուիլն ու Իրանէն եկած ճամբորդներուն մօտ ժահրի յայտնաբերումը պատճառ դարձան, որ անոր դրացի եւ ոչ դրացի երկիրները անմիջապէս փակեն անոր հետ օդային ու ցամաքային սահմանները: Իբրեւ հետեւանք, Իսլամական հանրապետութիւնը յայտնուեցաւ միջազգային մեկուսացման մէջ: Այսպիսով «Քորոնա»-ն յաջող կերպով իրագործեց Իրանը մեկուսացնելու ամերիկեան նպատակը, որուն կատարեալ իրագործման մէջ ձախողած էին Ուաշինկթընի հաստատած պատժամիջոցները:
Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը թուրքական իշխանութիւններին կոչ է արել բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քաւալային եւ Սելահաթին Դեմիրթաշին:
Լոս Անջելէսի հայ համայնքը միասնաբար Ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք յիշատակի միջոցառումներ: