MENU
Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած միջոցառումները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, երէկ՝ փետրւարի 5-ին Իսլ. Քարոզչութիւնները համադրող խորհրդի կենտրոնական գրասենեակում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը, իր դժւարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապւած է Յ. Քաջազնունու անւան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ պրագմատիկ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում:
Օրերս Ժնեւում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպումը մի շարք հարցերի տեղիք տւեց, մասնաւորապէս այն բանից յետոյ, երբ յայտնի դարձաւ, որ հանդիպումը տեւել է 11 ժամ, որից յետոյ Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնաւորապէս յայտարարեց. «Կողմերն ու համանախագահները կողմնակից են բանակցութիւնների ակտիւացմանը՝ բանակցութիւնների օրակարգի բոլոր հարցերի շօշափելի արդիւնքների հասնելու համար»:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնւող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ:
Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։
Սիրիկան Իդլիբ նահանգում, երկրի բանակի եւ ահաբեկիչների միջեւ ընթացող մարտերում զոհւել է հայ զինծառայող Ժան Քէթէնճեանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր յայտարարութեամբ հանդէս գալ։ Երէկ, ի վերջոյ, հանդիպեց հայաստանեան տպագիր մամուլի գլխաւոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։