MENU
Իսլ. յեղափոխութեան յաղթանկի 41-րդ տարեդարձի կապակցութեամբ, այսօր՝ փետրւարի 9-ին, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի գլխաւոր հրամանատար գեներալ Սալամիի մասնակցութեամբ ներկայացւել է իրանցի գիտնականների եւ մասնագէտների նախագծած եւ արտադրած «Ռադ 500» տեսակի նոր արբանեակ կրող հրթիռը:
Համոզւած եմ, որ հանրաքւէի գնալը տակտիկական քայլ է, ՍԴ դատաւորներին ստիպելու՝ ընդունել վաղ կենսաթոշակի գնալու առաջարկը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի եւ դատաւորների լիազօրութիւնը դադարեցնելու համար ԱԺ նախաձեռնած հանրաքւէին:
Վահան Տէր-Գրիգորեանը ծնւել է Ախալքալաքի Գանձա գիւղում գիւղի քահանայ Սուքիաս Տէր-Գրիգորեանի ընտանիքում: Իր կեղծանունը վերցրել է 1907 թ.-ն:
Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ, 6 եւ 7 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հսկումի արարողութիւն եւ շաբաթ 8 փետրւար 2020 թ.-ին մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեանը նախագահեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:
Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
«Իրանի ամենատարբեր ենթակառուցւածքներ ենթարկւել են պատմութեան ամենախոշոր կիբեր յարձակմանը»,- այս մասին իր թւիթերի միկրոբլոգում գրել է Իրանի Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի տեղական Համիդ Ֆաթահին:
ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխութիւնների միջոցով ՍԴ 7 դատաւորների լիազօրութիւնների դադարեցման հարցը հանրաքւէի դնելու իշխանութեան որոշման:
Միջազգային հանրութեան մէջ չկայ այնպիսի խաղի կանոն, որ նոյնիսկ լեգիտիմ ընտրւած երկրի ղեկավարը կարողանայ հանրաքւէի ճանապարհով իւրացնել իշխանութեան միւս ճիւղը: Բռնատիրական ճիրաններից խուսափել է պէտք: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը` անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխութիւնների նախագծին:
ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» օրէնքի նախագիծը եւ ուղարկել է այն Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականութեան հարցը որոշելու համար։