MENU
Նախօրէին Ատրպատական կատարած այցի ընթացքում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել, բարձր գնահատելով, Արեւմտեան Ատրպատականի համակեցութեան մթնոլորտը:
Իրանահայ ճանաչւած թատերական բեմադրիչ, թարգմանիչ, կինոռեժիսոր Արբի Յովհաննիսեանը արժանացել է կարճամետրաժ կինոակադեմիայի՝ ԻՍՖԱ-ի մրցանակին:
Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, եպիսկոպոսական սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:
Ուշագրաւ է Փաշինեանի՝ Արցախի մասին երբեւէ արած իրարամերժ յայտարարութիւնների համադրումը։ Նախ ասում էր, թէ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարէն, քանի որ Արցախն ունի ընտրւած, լեգիտիմ իշխանութիւն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրաւունքով դէ ֆակտօ կայացած Արցախի Հանրապետութիւնը ճանաչելը։
Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը սկսել է զբաղւել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Յակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։
Սոցիոլոգ, իրանագէտ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ.
Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Ֆրանսահայ նշանաւոր մայեստրօ, երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ, կինոդերասան եւ հասարակական գործիչ, երջանկայիշատակ Շառլ Ազնաւուրի (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնաւուրեան) ծննդեան օրն է. նա կը դառնար 98 տարեկան:
Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան մեկնեցին Ուրմիա, որտեղ ժամանել էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, միասնաբար հանդիպում ունենալու Ուրմիայի հայկական գիւղերի հոգաբարձական կազմերի հետ: