Հա
Items filtered by date: Չորեքշաբթի, 04 Մայիսի 2022 - Ալիք օրաթերթ

Նիկոլը սրանից յետոյ ժողովրդին միշտ ա՛յ սէնց՝ ճաղերի յետեւից, փշալարի յետեւից է նայելու, ու այս մարդկանց յետեւից թաքնւած՝ մինչեւ նորից մտցնենք բունկերը՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ազգային ժողովի դիմաց հաւաքւած բազմահազար ժողովրդին։

«Սպուտնիկ Արմենիա»-ի տեսախցիկն արձանագրել է, ինչպէս է Նիկոլ Փաշինեանը փախչում ԱԺ դահլիճից ԱԺ ուղիղ եթերն անջատելուց անմիջապէս յետոյ, երբ ընդդիմադիր խմբակցութիւնները ներկայացրին նրա հրաժարականի հանրային պահանջը։

ԱՄՆ-ում դաշնակցական երիտասարդները «ջերմ» ողջունել են մայիսի 2-6-ը ԱՄՆ-ում գտնւող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանին։

Published in Սփիւռք

Ֆրանսիայի հրապարակում հաւաքւած ժողովրդի կողմից գործուղւել ենք՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հանրային պահանջը եւ այդ նպատակով է, որ այստեղ ենք՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը խորհրդարանում վարչապետ Փաշինեանի հետ հարցուպատասխանի ժամին։

 

Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն ընթերցեց ժողովրդի ձեւակերպած հանրային պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով՝ յայտնում է Yerkir.am-ը։

Վերջին շրջանում Իրան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցութեան ուղիների շուրջ ակտիւացած գործընթացների եւ տարածաշրջանում ԻԻՀ-ի վարած քաղաքականութեան մասին Panorama.am-ը զրոյցեց իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

Մարդիկ ողջունում են մեզ, նոյնիսկ ոստիկանական ուժերը չեն խոչընդոտում մեր պայքարին․ փողոցում ակցիա իրականացնելիս ֆէյսբուքեան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը:

Ես էլ ԱԱԾ-ին յանձնարարում եմ, որ զբաղւի դաւաճաններով, ովքեր մեր պետութեան համար լուրջ սպառնալիք են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպէ՞ս կը մեկնաբանի ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնը, որ ԱԱԾ-ին յանձնարարել է փողոցից բերման ենթարկւածների տւեալները փոխանցել ՊՆ-ին, որպէսզի նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգութիւնը պահպանելու։

Ոստիկանների գործողութիւնները առանձին դրւագներում յանացագործութիւններ են եւ միանշանակ պատասխանատւութիւն են կրելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը Ֆրանսիայի հրապարակում։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը չի պատրաստւում այլեւս զբաղեցնել բարձրաստիճան պաշտօն․ լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Հայկ Մամիջանեանը։ 

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։