MENU
Աղտոտւած օդ շնչելը կարող է յանգեցնել ուղեղ թունաւոր մասնիկների ներթափանցմանը, եւ ոչ միայն քթի միջոցով: Նոր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ դրանք ուղիղ ճանապարհ ունեն արեան միջոցով՝ պոտենցիալ նպաստելով ուղեղի եւ նեարդերի ախտահարմանը:
Երէկ՝ յունիսի 26-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդոօլլահեանն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանի համոզմամբ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանը բարձր է գնահատել երկխօսութեան ամրապնդմանն ուղղւած Իրաքի ջանքերը եւ կառուցողական դերը Իրան-Սաուդական Արաբիա երկխօսութեան մէջ ու տարածաշրջանային հաւասարումներում։
Ղարաբաղեան խնդիրը լուծւել է թուրք-ադրբեջանականն միութեան կողմից: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում յայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ համաշխարհային առաջնորդները պէտք է գիտակցեն Ուկրայինային աջակցելու, էներգիայի եւ պարենային ապրանքների թանկացումների գինը, սակայն պիտի գիտակցեն նաեւ, որ Ռուսաստանի յաղթանակի դէպքում այդ գինն աւելի բարձր կը լինի:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն իշխող «արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անդամներին ասել է, որ երկիրը նախորդող ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս աւելի լուրջ ճգնաժամի է բախւում:
Ճապոնացի սքէյթբորդիստը, ով հիւանդութեան պատճառով 95 տոկոսով կորցրել է տեսողութիւնը, սահմանել է Գինէսի երկու ռեկորդ՝ աչքերը կապած վիճակում մէկ րոպէում կատարելով 33, ապա 122 հնարք:
Իրանի նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ-Քազեմին, երէկ՝ յունիսի 26-ին, Թեհրանում կայացած երկկողմ հանդիպումներից յետոյ, մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին:
Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարեւոր թեմա: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը «Մեծ Եօթնեակ»-ի գագաթաժողովի ժամանակ պայմանաւորւել են՝ Ռուսաստանի հետ պատերազմում աւելի շատ աջակցութիւն ցուցաբերել Ուկրայինային: