Հա
Items filtered by date: Ուրբաթ, 24 Փետրւարի 2023 - Ալիք օրաթերթ

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի կոչի համաձայն, ուրբաթ փետրւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ Արցախին զօրակցութեան համահաւաք մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների, ովքեր հակառակ եղանակային անբարենպաստ պայմաններին, ներկայ գտնւեցին սոյն համահաւաքին իրենց միասնութիւնը համայն հայութեան հետ յայտնելու եւ պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի լսելի դարձնելու համար:

Published in Նոր Ջուղա

Արայիկ Յարութիւնեանն իբր բացատրութիւն է տւել, թէ ինչու է ազատել Ռուբէն Վարդանեանին Արցախի պետնախարարի պաշտօնից, բայց, այդ ե՛ւ Ալիեւի,ե՛ւ Նիկոլի պահանջն էր, ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղին վերաբերւող ցանկացած հարցում նրանք սինխրոն գործում են։

«Արցախցիների մեծամասնութիւնը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է։ Ես սա տեսել եմ վերջին վեց ամսւայ ընթացքում»,- ասաց Արցախի պետնախարարի պաշտօնից նախօրէին ազատ ած Ռուբէն Վարդանեանը։

«Մենք բոլորս լաւ հասկանում ենք, որ չնայած միջազգային իրաւունքն ունի իր դերը խնդիրների կարգաւորման հարցում, բայց մեծ հաշւով վերջում, յատկապէս երբ խօսքը գնում է կոնֆլիկտների կարգաւորման ու երկրների սուվերենութեան մասին, հարցը լուծւում է քաղաքական հարթութիւնում»,- «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ յայտարարեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը։

«Այսօր մենք ապրում ենք մեր նորագոյն պատմութեան դրամատիկ ժամանակաշրջանը:  35 տարւայ պայքարից  ու մաքառումից, 15 հազարից աւել մարտական կորուստներ տալուց, 2017 թւականին Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչմանը հասնելուց յետոյ, մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում»,- «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի Ժամանակ յայտարարեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը: 

Արցախի հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ․

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան յանձնաժողովում.

Published in Միջազգային

Այն, ինչ ասել եմ իմ հարցազրոյցում, մէկ անգամ եւս վերհաստատում եմ. բոլոր նրանք ովքեր ինձ, իմ կուսակցութեանը, իրական ընդդիմադիր ուժերին, գործիչներին եւ տասնեակ հազարաւոր մարդկանց ասում են պայքարի իմիտացիա էք արել, իրենք արժանի են նրան, ինչ որ ասել եմ:

Արցախն ու նրա ինքնորոշման իրաւունքն անսակարկելի են։ Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին, «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայ առաքելական եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։