MENU
Հրապարակ TV-ի զրուցակիցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն է:
Էրբիլում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան պաշտօնական բացման երկրորդ տարեդարձի կապակցութեամբ գլխաւոր հիւպատոսութիւնը փետրւարի 26-ին, Իրաքեան Քուրդիստանի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութեան հետ համատեղ, մշակոյթի նախարարութեան գլխաւոր սրահում կազմակերպել էր ՀՀ-ում բնակւող քուրդ, եզդի եւ ասորի ազգային փոքրամասնութիւնների մասին շուրջ 70 պատմական լուսանկարների եւ արխիւային փաստաթղթերի ցուցահանդէս, որի պաշտօնական բացումին նախորդել է հայատառ քրդական ձեռագրերի, հայատառ քրդերեն տպագիր գրքերի մասին Մատենադարանի գիտաշխատող Գոռ Երանեանի ելոյթ-պրեզենտացիան:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, հաշւի առնելով Ուկրայինայում գտնւող իրենց զէնքերը, իրենց հետախուզութեան աշխատանքը, հաշւի առնելով սպառազինութիւնների շարունակական մատակարարումները, դէ ֆակտօ Ռուսաստանի դէմ կռւում են միասնական դաշինքով։
Ամերիկեան գործարար, գիւտարար Իլոն Մասկը դարձեալ գլխաւորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերութեան նախագահ Բեռնար Առնոյին:
ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրէասեանն երէկ՝ փետրւարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցութեան նախարար Սէյէդ Սոլաթ Մորթազաւիի գլխաւորած պատւիրակութեանը:
Ադրբեջանը բացայայտել է Հայաստան-Ադրբեջան Խաղաղութեան համաձայնագրի շուրջ առաջարկների փոխանակման ձեւաչափը: Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն ասել է՝ Հայաստանն ու Ադրբեջանն անցել են առցանց դիւանագիտութեան։
Գիտնական Դենիէլ Ֆիտանտէն, որը զբաղւում է սփիւռքի, միջազգային միգրացիայի, յետխորհրդային քաղաքական անցումային ժամանակաշրջանի, քաղաքային սոցիոլոգիայի ուսումնասիրութիւններով, լայնածաւալ գիտական յօդւած է հրապարակել միջազգային յարաբերութիւններին առնչւող առաջատար Chatham House-ի ամսագրում՝ վերլուծելով 2021 թ.-ին Լատւիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը: