Հա

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ աշխատանքային իրաւունքների պաշտպանութեան, խնդիրների եւ հնարաւոր լուծումների վերաբերեալ քննարկում։ «Tert.am»-ը զրուցել է Գրասենեակի համակարգող Թադէոս Աւետիսեանի հետ:

Published in Տնտեսական

Քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանի հետ «Tert.am»-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Վիետնամ եւ Սինգապուր կատարած այցերի հնարաւոր արդիւնքների մասին: Նա նշեց, որ Հայաստանի կառավարութիւնը դրսի հետ յարաբերութիւններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, ներդրողներ հրաւիրել, տնտեսական կապեր հիմնել, իսկ դա պարզունակ եւ որպէս միայնակ երեւոյթ` չաշխատող ու ամուլ օրակարգ է:

Կարծես համախոհութիւն կայ, թէ ՀՀ կառավարութեան առաջարկած համահարթ եկամտահարկը, որ չհարկուող շեմ չունի, անարդար է: Այս յօդուածը կը կեդրոնանայ հարկերու համահարթեցումին ունենալիք ազդեցութեան՝ տնտեսական աճին, մրցունակութեան ու արտահանումներուն վրայ:

Published in Տնտեսական

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած կուսակցութիւնում որոշում է կայացւել՝ ակտիւանալ տեղեկատվական դաշտում:

Իշխանափոխութիւնից յետոյ անցել է մէկ տարի, սակայն մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկութեան խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանւող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները յայտնւում են աղքատութեան ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթական եւ առողջապահական ծառայութիւններ, որի արդիւնքում նրանք եւ նրանց ընտանիքները ապագայում եւս դատապարտւած են աղքատութեան:

Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած 100 փաստերի մի մասը ներկայացւում է որպէս ձեռքբերում, սակայն դրանք գործողութիւններ են, որոնց արդիւնքները դեռեւս տեսանելի չեն:

«Aysor.am»-ի զրուցակիցը ՀՅԴ Էկոնոմիկա եւ ֆինանսներ յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը մայիսի 8-ին իր պաշտօնավարման մէկ տարւայ առիթով հրաւիրւած մամուլի ասուլիսում որպէս կառավարութեան ձեռքբերում ներկայացրեց. «Այս տարւայ առաջին եռամսեակում ամուսնութիւնների թիւը նախորդ տարւայ ցուցանիշը գերազանցել է 5%-ով, ամուսնալուծութիւնները նւազել են 17%-ով»։

ՀՀ խորհրդարանում քննարկւեց եւ ընդունւեց «Կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նոր օրէնքը: Նշեալ եւ յարակից օրէնքների նախագծերի փաթեթի վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութեանը ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն էր տւել 2019 թւականի մարտի 7-ի որոշմամբ:

«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ տնտեսական ակտիւութեան մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասւածից մի բան էլ բարձր է, արտաքին առեւտրի շրջանառութիւնը, մասնաւորապէս՝ արտահանումը, հսկայական տեմպերով նւազում է։ Այնինչ թւում է, թէ այդպէս չպիտի լինէր։ Տնտեսական աճը պիտի յանգեցնէր նաեւ արտահանման ծաւալների աւելացմանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։