Հա

Ազգային

28/07/2014 - 12:50

Հայոց Առաքելական Եկեղեցին նշեց Յիսուսի Այլակերպութեան տօն Վարդավառը

Հայոց Առաքելական Եկեղեցին, երէկ, յուլիսի 27-ին նշեց Յիսուսի Այլակերպութեան տօն Վարդավառը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի եկեղեցիներում:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական ս. պատարագ մատուցեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց համախմբւած հաւատացեալների համար:

«ԱԼԻՔ» - Հայոց Առաքելական Եկեղեցին, երէկ, յուլիսի 27-ին նշեց Յիսուսի Այլակերպութեան տօն Վարդավառը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի եկեղեցիներում:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական ս. պատարագ մատուցեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց համախմբւած հաւատացեալների համար: Իր քարոզի ընթացքում առաջնորդական փոխանորդը արտայայտւեց Քրիստոսի Այլակերպութեան խորհրդի մասին եւ աւելացրեց. «Այսօր Յիսուս Քրիստոսի Այլակեպութեան եւ Պայծառակերպութեան տօնի առթիւ եկէք բոլորս մէկ անգամ եւս վերանորոգենք մեր հաւատարմութիւնն ու հաւատքը, մեր կոչումն ու առաքելութիւնը՝ հանդէպ Աստծու, նրա խօսքի, պատւիրանների, աստւածային ճշմարտութեանց ու մեր սրբազան հայրերի ու նահատակների մեզ կտակ թողած ժառանգի, ի փառս Աստծու, ի պայծառութիւն Հայ Եկեղեցու եւ ի պանծացումն մեր ազգի, ժողովրդի ու հայրենիքի»:
Նշենք, որ կրօնական արարողութեան աւարտին ժողովուրդը պատշաճ կերպով նշել է Վարդավառ տօնի աւանդական սովորոյթը՝ միմեանց վրայ ջուր ցանելը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։