Հա

Ազգային

06/02/2016 - 10:10

ՅԻՇԱՏԱԿ - Հերոս Արման Զոհրաբեան

Արմանը դպրոցական տարիներից զբաղւում էր սպորտով, ըմբշամարտ էր պարապում: Թերեւս արդէն դպրոցից էր զգում, որ իր բազկի ուժն այնքան անհրաժեշտ է լինելու հայրենիքին: Թիկնեղ լինելու համար էլ ստացել էր «Ցուլ» մականունը: Պատանի Արմանն ուժեղ էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ գաղափարի մարտիկ էր: Արդէն 15 տարեկանում անդամակցել էր «Ազգային լեգէոն» կամաւորական ջոկատին:

Յունւար ամսին «Հայրենասէր» կազմակերպութիւնը յարգում է ազատամարտիկ Արման Զոհրաբեանի (Ցուլ Արման) յիշատակը


Արմանը դպրոցական տարիներից զբաղւում էր սպորտով, ըմբշամարտ էր պարապում: Թերեւս արդէն դպրոցից էր զգում, որ իր բազկի ուժն այնքան անհրաժեշտ է լինելու հայրենիքին: Թիկնեղ լինելու համար էլ ստացել էր «Ցուլ» մականունը: Պատանի Արմանն ուժեղ էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ գաղափարի մարտիկ էր: Արդէն 15 տարեկանում անդամակցել էր «Ազգային լեգէոն» կամաւորական ջոկատին: Պատերազմի ընթացքում Արմանն իր քաջութեամբ ու դիմացկունութեամբ զարմացնում էր մարտընկերներին: Մազրա, Սէյրաթ յենակէտերի վնասազերծման ժամանակ նա բացառիկ խիզախութիւն ցուցաբերեց: Կրակն իր վրայ վերցնելով՝ առաջինը մտաւ թշնամու դիրքերը: Երբ պատերազմի աւարտին ընդամենը մէկ ամիս էր մնացել, Թալիշում ընթացող մարտերում յանձնարարութիւն կատարելիս ընկաւ 20-ամեայ երիտասարդը՝ քաջարի Ցուլը: Ծնւել էր 1974 թ. սեպտեմբերի 16-ին Երեւանում, զոհւել՝ 1994-ի ապրիլի 11-ին Մատաղիս եւ Թալիշ գիւղերի մարտերում:

«Հայրենասէր»

Յարակից լուրեր

  • Կեանքից հեռացել է ազատամարտիկ Սասուն Սիմոնեանը. ՀՅԴ կառոյցները ցաւակցագիր են յղել
    Կեանքից հեռացել է ազատամարտիկ Սասուն Սիմոնեանը. ՀՅԴ կառոյցները ցաւակցագիր են յղել

    Խոր կսկիծով յայտնում ենք ազատամարտիկ, Արցաեան գոյապայքարի մասնակից, Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնեանի մահւան մասին եւ ցաւակցում հանգուցեալի ընտանիքին, հարազատներին ու մարտական ընկերներին։ 

  • 1994. Ծաղկած խրամատներ
    1994. Ծաղկած խրամատներ

    Խրամատում եմ: Շուտով նոր տարի է: Որոշեցի, որ պէտք է սկսեմ գրի առնել յուշերս՝ 1994 թ. յունւարի մէկից սկսած: Ափսոս, որ չհասցրեցի մինչ այդ գրառումներ անել. մինչեւ 1994-ն էլ գրելու շատ բան կար, այնքա՜ն շատ: Բայց, ոչինչ, դրանք էլ մնացել են սրտիս էջերում: Այն, ինչ որ պիտի սկսեմ շարադրել, դարձեալ սրտիցս է բխում, բայց այս անգամ պիտի կիսւեմ, զրուցեմ օրագրիս հետ: 1994-ը պիտի լաւ տարի լինի, այն պիտի անմոռանալի տարի լինի բոլորիս համար. ես հաւատում եմ 1994-ին:

  • 650 կամաւորական է հաւաքագրւել. ՀՅԴ-ն ակտիւ պահեստազօր է հիմնում
    650 կամաւորական է հաւաքագրւել. ՀՅԴ-ն ակտիւ պահեստազօր է հիմնում

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պահեստային գումարտակ ձեւաւորելու եւ լայնածաւալ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում այն կիրառելու ՀՅԴ Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախմբի կոչին արդէն շուրջ 650 քաղաքացի է արձագանգել:

  • Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրւեցին մեդալներով
    Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրւեցին մեդալներով

    Շուշիի առանձնակի գումարտակի կազմաւորման 25-րդ տարեդարձի առթիւ տեղի ունեցող հանդիսաւոր միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետութեան նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների:
    Ընդունելութեանը ներկայ էին Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, Պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը, պաշտօնատար այլ անձինք, սպաներ:

  • Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել
    Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել

    Արցախի նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, որտեղ մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին տեղադրւած խաչքարյուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։