168.am-ի հետ զրոյցում Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանն ասաց, որ նոյեմբերի 7-ից Շուշիի վերահսկողութիւնն արդէն անցել էր ադրբեջանական կողմին։ Ըստ նրա, Շուշիի հարցում Հայաստանի իշխանութիւնը միայն մէկ ճիշտ բան է յայտարարել, որ Շուշիի համար զօրքը կռւում է։
«Ճիշտ է, բոլորն էլ կռւում էին, բայց ամէն ինչ անկազմակերպ էր, կռւողները սովորական զինւորներն ու կամաւորներն էին, իշխանութիւնը երեւի տեղեակ էլ չէր՝ քաղաքի ներսում ինչ էր կատարւում»։