Սերգէյ - Յատուկ նշանակութեան խմբի զինծառայող
Մարտի ժամանակ մտածում էի առաջ գնալու եւ գոնէ մի անգամ էլ տուն վերադառնալու մասին… Ուզում էի ծնողներիս նորից տեսնել… Ինձ դա էր ուժ տալիս:
Սերգէյ - Յատուկ նշանակութեան խմբի զինծառայող
Մարտի ժամանակ մտածում էի առաջ գնալու եւ գոնէ մի անգամ էլ տուն վերադառնալու մասին… Ուզում էի ծնողներիս նորից տեսնել… Ինձ դա էր ուժ տալիս:
Գէորգ- Յատուկ նշանակութեան խմբի զինծառայող, «Արիութեան» մեդալակիր
Ես ամենափոքրն եմ խմբում: Մէկ տարի է, ինչ պայմանագրային եմ՝ հետախոյզ-սակրաւոր: Բոլորս էլ էդ չորս օրւայ ընթացքում մեծացանք: Հիմա որ դէմքիս նայէք, կասէ՞ք՝ 21 տարեկան եմ… Մեր խումբը պիտի կրակի գծից հանէր վիրաւորներին, յետոյ միանար տղաներին: Շատերին օգնեցինք: Մի դէպք պատմեմ: Առաջացանք դիրք, որտեղ չորս վիրաւոր զինծառայողներ էին՝ ժամկէտայիններ: Ուզում էինք տարհանել, բայց սկսեցին մեզ հետ վիճել, քաշքշել, թոյլ չէին տալիս: Ասում էին՝ թողէք, մենք պիտի կռւենք: Մի կերպ համոզեցինք: Ափսոս, անունները չեմ հարցրել:
Հպարտ եմ, որ նրանց հետ նոյն բանակում եմ ծառայում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ
«Hayzinvor.am»