Հա

Ազգային

26/05/2016 - 09:50

Մարտական շքանշան ստացած առաջին հայ պատանին

«Սրբագրել մեր պատմութիւնը մենք այլեւս չենք կարող, բայց գոնէ դասեր առնել այն ամենից, ինչ եղաւ՝ ուղղակի պարտաւոր ենք»,- ասել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան ռազմական նախարար Ռուբէն Տէր-Մինասեանը, որի հետ իրօք հնարաւոր չէ չհամաձայնել: Պատմութիւնը մեզ է հասցրել առաջին մարտական շքանշան ստացած հայ պատանու անունը:

Ռ. Շ.


«Սրբագրել մեր պատմութիւնը մենք այլեւս չենք կարող, բայց գոնէ դասեր առնել այն ամենից, ինչ եղաւ՝ ուղղակի պարտաւոր ենք»,- ասել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան ռազմական նախարար Ռուբէն Տէր-Մինասեանը, որի հետ իրօք հնարաւոր չէ չհամաձայնել: Պատմութիւնը մեզ է հասցրել առաջին մարտական շքանշան ստացած հայ պատանու անունը: Նկարում 13-ամեայ հայ կամաւորական Նշան Սահակեանն է, որը 1914 թւականին Սարիղամիշի ճակատամարտում իր քաջութեան համար պարգեւատրւեց Գէորգիեւեան խաչ շքանշանով:
1914-ի դեկտեմբերի վերջին թուրքական զօրաբանակը անսպասելի կերպով անցնում է յարձակման, շրջանցում է Սարիղամիշն ու կտրում Սարիղամիշ-Կարս երկաթգիծը: Ռուսական հրամանատարութիւնը սկզբում չի կարողանում ճիշտ կողմնորոշւել, որից օգտւում են թուրքերը՝ դեկտեմբերի 26-ին մտնում են արդէն Սարիղամիշի արւարձանները, եւ քաղաքի մէջ կատաղի մարտեր են սկսւում: Սարիղամիշում մնացած ռուսական զօրախմբերը, հայ կամաւորական ջոկատներն ու տեղի հայ բնակչութեան աշխարհազօրը կարողանում են կազմակերպել քաղաքամէջի ու երկաթուղային կայարանի պաշտպանութիւնը: Միակ ռադիոհաղորդիչը վնասւում է թուրքական արկի պայթիւնից, եւ շրջափակման մէջ յայտնւած Սարիղամիշի պաշտպանների ու ռուսական առաջապահ զօրքերի միջեւ կապը կարողանում են ապահովել հայ կամաւորականները: Նրանցից ամենախիզախը 13-ամեայ Նշան Սահակեանն էր, ով անհաւանական կերպով մի քանի անգամ կարողացել էր անցնել ճակատային գիծը եւ նորից յետ վերադառնալ:
Սարիղամիշում թէժ մարտերը ընթանում էին հինգ օր, որից յետոյ ռուսական առաջապահ զօրքերը կարողանում են վերջապէս վերադասաւորւել, անցնել հակայարձակման ու վերացնել քաղաքի շրջափակումը: Սարիղամիշի պաշտպանութեան բազմաթիւ մասնակիցներ պարգեւատրւում են շքանշաններով, որոնց թւում էր նաեւ հայ պատանի հերոս Նշան Սահակեանը: Ներկայացւող լուսանկարը տպագրւած է եղել այն ժամանակւայ անգլիալեզու պարբերականներից մէկում, ամենայն հաւանականութեամբ՝ ամերիկեան «National Geographic» ամսագրում:

Համացանցային գրառում

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։