Հա

Ազգային

26/05/2016 - 10:10

Զօրքի օր

Ճիշտ է այս նիւթում յօդւածագիրը խօսում է 1918 թ. Մայիս 28 կերտած հայ զօրքի մասին, բայց այն յատկապէս այսօր եւ բոլոր ժամանակներում էլ մեր ազգային հզօր յաղթանակների ու լինելիութեան երաշխիքն է եղել: Այս իսկ գաղափարից ելնելով այն եւս մէկ անգամ ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Ճիշտ է այս նիւթում յօդւածագիրը խօսում է 1918 թ. Մայիս 28 կերտած հայ զօրքի մասին, բայց այն յատկապէս այսօր եւ բոլոր ժամանակներում էլ մեր ազգային հզօր յաղթանակների ու լինելիութեան երաշխիքն է եղել: Այս իսկ գաղափարից ելնելով այն եւս մէկ անգամ ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Զօրքի օր:
Միթէ հէնց այս մէ՞կ օրն է միայն զօրքին պատկանում: Չէ՞ որ մատաղ Հայաստանի կեանքի բոլոր օրերը զօրքի օրեր են եղել:
Քանի՞ հարիւրաւոր օրեր է համբել հայ աշխատաւորը այն երանելի վայրկեանից, երբ հրացան վերցրեց եւ «Հայ զինւորի» պանծալի կոչումն ստացաւ:
Եւ դեռ շատ օրեր պիտի արձանագրի հայ զինւորը իր յիշատակարանի մէջ, «մեծ գոյակռւի», անընկճելի դիմացկունութեան օրեր, անլուր տանջանքների, բայց եւ փայլուն յաղթանակների օրեր:
Զօրքի օրեր չէ, այլ զօրքի տարիներ պիտի տօնենք մենք այսօր: Մի բուռն սւինների յաղթանակն է, մի ազգի լաւագոյն զաւակների կենսունականութեան տօնն է այսօր, որը պայծառացրել է Հայի ճակատը: Եւ ինչի՞ են ասում «զօրքի օր», եւ ոչ «հրաշքների օրադարձ»:
Հրաշք չէ՞ արդեօք Հայի համար այսօրւան նրա անկախութիւնը, հրաշք չէ՞ Հայաստանի գոյութիւնն անգամ: Չէ՞ որ սա մի երազ է եղել Հայի համար դարերի ընթացքում,- գրեթէ վեց դար:
Եւ ո՞վ իրականացրեց այս երազը, եթէ ոչ հայ մարտիկը, որը այսօր հայ զինւոր է կոչւում. նա «մարտիկ» էր, երբ մղւած մի ներքին անդիմադրելի ուժով, գնում էր կռւի, առանց յաղթելու յոյսով, լոկ պատւով մեռնելու եւ իր արիւնով Հայի երեսը պարզ անելու համար, իսկ այսօր նա գնում է յաղթանակելու, իր սրբավայրը պաշտպանելու համար եւ նա «Հայ զինւոր է» բառիս իսկական իմաստով:
Երջանկութեան արտասուք է թափւում մեր աչքերից եւ յուզւած սրտիս խորքերից մի ձայն է շշնջում.-
Փա՜ռք ինկած «մարտիկներին»:
Անհուն սէ՜ր «Հայ զինւորին»:

Բժ. Վ. ԱՐԾՐՈՒՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։