Հա

Ազգային

05/06/2016 - 10:10

ԱՌԻԹ - Հայրերի օրւայ առիթով - Հա՛յր տօնդ շնորհաւոր

Թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գեղեցիկ եւ ողջունելի մտայղացման որպէս ծնունդ, մի քանի տարի առաջ Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի յիշատակի օրը Թեհրանում հռչակւեց որպէս Հայ Հայրերի օր:
Ս. Մեծն Ներսէս Հայրապետը մեր եկեղեցու ու ազգի պատմութեան մէջ արդարօրէն կոչւել է Մեծ եւ արժանիօրէն տիտղոսադրւել է որպէս Լուսաւորիչ սրտերի:

Թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գեղեցիկ եւ ողջունելի մտայղացման որպէս ծնունդ, մի քանի տարի առաջ Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի յիշատակի օրը Թեհրանում հռչակւեց որպէս Հայ Հայրերի օր:
Ս. Մեծն Ներսէս Հայրապետը մեր եկեղեցու ու ազգի պատմութեան մէջ արդարօրէն կոչւել է Մեծ եւ արժանիօրէն տիտղոսադրւել է որպէս Լուսաւորիչ սրտերի: Նա դեռ հազիւ 25 տարեկան կաթողիկոսական աթոռ բաձրանալուն պէս ձեռնարկում է հսկայածաւալ բարեկարգչական, կրօնա-բարոյական, ընտանեկան, հասարակական, դաստիարակչական, շինարարական, մարդասիրական, բարեգործական ու կառուցողական աշխատանքների:
Ս. Ներսէս Հայրապետը որպէս իրաւ հովիւը իր բանաւոր հօտի եւ հայրը իր հոգատարութեան յանձնւած մեծ ընտանիքի անձնուրաց զոհողութեամբ եւ անշահախնդիր ծառայութեամբ իր ամբողջ կարողականութիւնն ու հնարաւորութիւնները ի սպաս է դնում ի խնդիր իր ազգի, ժողովրդի ու եկեղեցու բարօրութեան ինչպէս նաեւ նրանց առողջ, խաղաղ ու ապահով կենցաղակերպի, յարաբերութեան եւ գոյատեւման:
Նա ամէն քաղաքում զանազան հիւանդների համար հաստատում է ուրկանոցներ, աղքատների, կարիքաւորների, որբ ու որբեւայրիների, ինչպէս նաեւ անապաստան օտարականների համար բացել է տալիս աղքատանոցներ, կառուցում է դպրոցներ, վանքեր, մենաստաններ ու եպիսկոպոսատուներ եւ անձամբ խնամատար ու հոգատար է լինում անկարող ու չափազանց ծանր հիւանդ պարագաներին:
Նա հանդիսանում է հայրութեան տիպարը: Իր անձի միջով ու այս ուրախ օրւայ առիթով շնորհաւորում ենք բոլոր հայ հայրերին իրենց օրւայ կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնելով իւրաքանչիւրին՝ տածած մեծ սիրոյն, յանձն առած զոհողութեան, նւիրման եւ իրենց ընտանիքի ու զաւակների նկատմամբ ցուցաբերած խոր գիտակցութեան, անձընդիր ծառայութեան եւ յոյժ պատասխանատու կոչման ու յանձնառութեան համար:

 

Ձեր բոլորի օրը շնորհաւոր լինի ո՛վ յարգելի, թանկագին ու մեծարժէք հայրեր. թող Աստւած անհաշիւ կերպով վարձատրի ձեզ ձեր անշահախնդրօրէն տւածի փոխարէն:

 

ՀԱՅՐ ՍԻՐԵԼԻ

Հա՛յր սիրելի, հա՛յր գովելի
Դու մեզ համար լե՛ռ անսալի.
Դու համակ սէ՜ր ու կենսաբե՜ր
Զոհողութեան աղբի՛ւր անմե՜ռ:
Կեանքիս համար կեա՛նքդ զոհող
Քո հանգիստը արհամարհող.
Դու քաջութեան ու վեհութեան,
Մէկ ու միակ տիպարն ես դու:
Սրտիս խորքից բխող այս խօսքն,
Դու ընդունիր որպէս մաղթանք,
Որպէս աղօթք ու գովասանք,
Ո՛վ գովելի, ո՛վ պանծալի
Մեծապայծառ Հա՜յր սիրելի:

Թ. Հ. Թ. Կրօնական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորական գիր՝ հոգեւոր առաջնորդին եւ պետական այրերին Ֆեթր տօնի առիթով
    Շնորհաւորական գիր՝ հոգեւոր առաջնորդին եւ պետական այրերին Ֆեթր տօնի առիթով

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն Իսլամական Ֆեթր տօնի առիթով յանուն Թեհրանի հայոց թեմի ողջ ժողովականութեան եւ ժողովրդին շնորհաւորական գրեր յղեց Յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահին, Օրէնսդիր եւ Դատական կառոյցների նախագահներին, պատկան նախարարներին եւ պետական այրերին։

  • Ազգի եւ եկեղեցու խոնարհ սպասաւոր՝ Հայկ Պոսթանեանի յիշատակին
    Ազգի եւ եկեղեցու խոնարհ սպասաւոր՝ Հայկ Պոսթանեանի յիշատակին

    Սրտի դառն կսկիծով՝ իմացայ իմ շատ սիրելի, թանկագին հարազատի՝ Հայկ Պոսթանեանի մահը, որ տեղի ունեցաւ 12 մայիս 2020-ին իր երկրաւոր կեանքի վերջին բնակավայր՝ Լոս Անջելէսում, խոր սուգի մատնելով իր նոյնքան սիրելի տիկինը՝ Սոնան, զաւակները՝ Անին, Զոհրապն ու Մարալը, թոռնիկներն ու հարազատները։

  • Երեք ամիս դադարից յետոյ Սուրբ Սարգիս եկեղեցում, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ
    Երեք ամիս դադարից յետոյ Սուրբ Սարգիս եկեղեցում, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ

    Կիրակի, 17 մայիս 2020 թւականի առաւօտեան, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Սուրբ Սարգիս մայր եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, ու մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ երգեցիկ խմբի, մատուցւեց յետ կարանտինեան շրջանի, առաջին սուրբ եւ անմահ պատարագ, որը ինստագրամի եւ այլ սոսցանցերի միջոցով, ուղիղ եթերով ընծայւեց գաղութիս հաւատացեալների ուշադրութեան։

  • Պիտի յաղթենք
    Պիտի յաղթենք

    Անկանխատեսելի արագութեամբ փոխւող աշխարհի դէմ յանդիման կանգնած այսօրւայ մարդը, քաղաքացին ինքն իրեն ահաբեկւած է զգում։ 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի առաջին երկու տասնամեակների աշխարհը, մարդկութիւնը վկաները եղան աներեւակայելի դէպքերի։ Սովետ միութեան անսպասելի արագութեամբ փլուզումը, նրա հետեւող ազգամիջեան կռիւներն ու նոր աշխարհահայեացքների, գաղափարախօսութիւնների յայտնութիւնը, աւելի ճիշդ վերայայտնութիւնը, մարդկութիւնը մեծ անորոշութեան առաջ է դնում ծնունդ տալով նոր երկրների։

  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստիւ դատապարտում է Հայ Եկեղեցու դէմ իրականացւած ոտնձգութիւնը
    Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստիւ դատապարտում է Հայ Եկեղեցու դէմ իրականացւած ոտնձգութիւնը

    Այսօր առաւօտեան հեռախօսազրոյց ունեցանք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, որտեղ խնդրեցինք նրան յայտնել իր տեսակէտը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի եւ այլոց կողմից Հայ Եկեղեցու դէմ ոտնձգութեան փորձ կատարելու մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։