Հա

Ազգային

13/06/2016 - 09:40

Փառապանծ յաղթանակը շարունակւելու է

Մայիսեան տօնախմբութիւնները այս տարի նոր գունաւորում եւ իմաստ ստացան, քանի որ ուղղակի յաջորդեցին ապրիլեան իրադարձութիւններին, որոնց ընթացքում մեր պատմութիւնը կրկնւեց:
Սարդարապատի ճակատամարտի ընթացքում միայն մեր բանակը չէր կռւում եւ միայն մեր զինւորները չէին նահատակւում, այլեւ սովորական քաղաքացիները՝ ժողովուրդը ի՛նք, մեծով ու փոքրով, հոգեւորականով ու աշխարհականով, շինականով ու գիտնականով:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ


Մայիսեան տօնախմբութիւնները այս տարի նոր գունաւորում եւ իմաստ ստացան, քանի որ ուղղակի յաջորդեցին ապրիլեան իրադարձութիւններին, որոնց ընթացքում մեր պատմութիւնը կրկնւեց:
Սարդարապատի ճակատամարտի ընթացքում միայն մեր բանակը չէր կռւում եւ միայն մեր զինւորները չէին նահատակւում, այլեւ սովորական քաղաքացիները՝ ժողովուրդը ի՛նք, մեծով ու փոքրով, հոգեւորականով ու աշխարհականով, շինականով ու գիտնականով:
Եւ ի՞նչ պատահեց անցած ապրիլ ամսին, եթէ ոչ՝ պատմութեան բացայայտ կրկնութիւնը: Հազիւ տարածւեց լուրը, էլ կոչի կարիք չկա՛ր: Իւրաքանչիւր հայ, որտեղ որ կար, ի՛նչ դիրքի եւ հանգամանքի տէր էլ որ էր, դարձաւ հայրենիքի տէր ու պաշտպան, դարձաւ զինւոր ու ֆիդայի, կռւելու համար ի սէր հայրենիքի եւ ազգութեան:
Սարդարապատի զանգերը ղօղանջեցին հայոց հոգիներում: Յաւերժական զանգերը մեր պատմութեան, որոնք ամենից վճռական պահերին, երբ հայրենիքը վտանգի առաջ է կանգնած, ղօղանջում են անդադրում: Զանգերի այս ձայնից բոլոր հայերը արթնանում են, ո՛ր տարիքում էլ գտնւեն, առողջական ի՛նչ պայմաններում էլ լինեն:
Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ այլ ճակատամարտներում զոհւած հերոսների ոգին, բարձրաթռիչ արծիւների պէս ճախրում էր դարձեալ ապրիլեան հերոսների գլխի վերեւ, որովհետեւ հերոսական նոյն արիւնն է հոսում մեր երակներից:
Աշխարհի տարբեր անկիւններում գտնւող հայերը, մեր հայրենիքին սպառնացող դարաւոր թշնամուց յանկարծական տրւած վտանգը տեսնելով, բռնցքւեցին ամուր, իրենց կարողականութիւններն ու կարելիութիւնները մէկտեղելով:
Սարդարապատի օրինակը մի դաս էր բոլոր ժամանակների համար, որի դասարանի աւարտը նշող զանգը մինչեւ օրս էլ չէր հնչել: Այս դասարանը չի՛ աւարտւելու, ինչքան ատեն որ մեր հայրենիքը պաշարւած կը մնայ, մեր անկախութիւնը չճանաչող հակառակորդներով: Սակայն, յաղթանակը նրանն է՝ ով երդւած է իր արիւնով պաշտպանել իր հայրերից ժառանգ մնացած հողը:
Պատմութիւնը կրկնւեց, բայց՝ դրական իմաստով: Պատմութեան կրկնութիւնը ընդհանրապէս ժխտական նշանակութեամբ է օգտագործւում: Սակայն, Սարդարապատի մարտնչման ոգու կրկնութիւնը, մեզ համար դարձաւ օրինակելի եւ նպաստաւոր, երբ մեր ազգի բոլոր կարողականութիւնները ի մի բերելով, դարձեալ պատւար կանգնեցինք թշնամու դիմաց, մեր երիտասարդութեան կուրծքը սահմանում վահան դարձնելով նրա յարձակումներին, պաշտպանելու համար մեր շէներն ու քաղաքները, մեր կին ու երեխաներին:
Յաղթանակի փառքը, արիւնով է շահւում: Դա չի՛ տրւում ձրիաբար: Յաղթանակը չի՛ վաճառւում շուկաներում: Դրա գինը՝ արեան արժէքով է գնահատւում: Եւ այդ յաղթանակը մե՛րը դարձաւ, ու մե՛րն է մնալու ընդմիշտ, որովհետեւ դա շարունակական պայքար է յանուն գոյութեան, յանուն արդարութեան:
Փառապանծ այս յաղթարշաւից ո՛չ մի հայ անմասն չի՛ մնալու: Բոլորս էլ քայլելու ենք համաչափ ընթացքով, հասնելու համար մեր ազգի հաւաքական իղձերի կենսագործմանը: Հեռաւոր թէ մօտակայ երկրներում, ե՛ւ Սփիւռքի տարածքում, ե՛ւ Հայրենիքում մենք մէկ երազ ունենք՝ ապրել ազատ ու ինքնիշխան, ապրել փառքով ու արժանապատւութեամբ: Այս մեր արդար իրաւունքն ենք համարում:
Փառապանծ յաղթանակը շարունակւելու է, քանի որ մեր երակներից հոսում է Հայկ Նահապետի ազնւական արիւնը եւ մեր հոգում թեւածում է Մելիքների իշխանական ոգին:
Ատրպատականի հայութեան ամենօրեայ ապրումներին նոր եռանդ է հաղորդում փառապանծ յաղթանակի շարունակականութիւնը, որից դուրս մնալու չէ՛ եւ ո՛չ մէկ հայ աշխարհում:

Յարակից լուրեր

  • Սփիւռքը եւ իր դիրքորոշումը
    Սփիւռքը եւ իր դիրքորոշումը

    Ի՞նչ դիրքորոշում ունի Սփիւռքը Հայաստանի մէջ տեղի ունեցող դէպքերուն նկատմամբ:

  • Սփիւռքի շուրջ 47 կառոյցներ կոչ են արել քւէարկել «Հայաստան» դաշինքի օգտին
    Սփիւռքի շուրջ 47 կառոյցներ կոչ են արել քւէարկել «Հայաստան» դաշինքի օգտին

    Հայկական Սփիւռքի՝ 20 երկրներում գործող շուրջ 47 համայնքային, քաղաքական, բարեգործական, մշակութային, մարզական, հետազօտական, երիտասարդական, ուսանողական կառոյցներ եւ բազմաթիւ անհատ գործիչներ հանդէս են եկել ուղերձներով եւ յայտարարութիւններով՝ յունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում սատարելով «Հայաստան» դաշինքին: 

  • «Հայաստանի թուրքասէր իշխանութիւնն իրեն է վերագրում Ցեղասպանութեան ճանաչման՝ Հայ Դատի ու Սփիւռքի ջանքերը». Հրաչ Վարժապետեան
    «Հայաստանի թուրքասէր իշխանութիւնն իրեն է վերագրում Ցեղասպանութեան ճանաչման՝ Հայ Դատի ու Սփիւռքի ջանքերը». Հրաչ Վարժապետեան

    Փաշինեանն Ազգային ժողովի ամբիոնից յայտարարել է՝ իբր իրենց իշխանութեան ջանքերի շնորհիւ 3 տարւայ ընթացքում համարեա մէկ տասնեակ երկիր ստորագրել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ։ ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը Yerkir.am-ի թղթակցին ասել է՝ սա սփիւռքահայութեան եւ ՀՅԴ Հայ Դատի՝ տասնամեակների քրտնաջան աշխատանքը ջուրը լցնելու եւ իրեն վերագրելու անյաջող, անպարկեշտ քայլ է։

  • Ամրապնդենք մէկ ազգ-մէկ Հայրենիք գաղափարը...
    Ամրապնդենք մէկ ազգ-մէկ Հայրենիք գաղափարը...

    Իրանահայ 13 միութիւններ, միանալով Սփիւռքի բազմաթիւ ազգային կառոյցներին, մի միասնական նամակով՝ պահանջեցին ՀՀ վարչապետի անցնցում հեռացումը, որի դէմ եղան խիստ բողոքներ. այս գրութիւնը պատասխան է այդ ուղղութեամբ:
    Մարզա-մշակութային միութիւնների գործընկերներիս՝

  • Մտահոգւէք ոչ թէ Սփիւռքի, այլ Սորոսի կառոյցների միջամտութիւնից...
    Մտահոգւէք ոչ թէ Սփիւռքի, այլ Սորոսի կառոյցների միջամտութիւնից...

    Անցնող շաբաթների ընթացքում սփիւռքահայ բազմաթիւ ազգային-հասարակական կառոյցներ ինչպէսեւ՝ քաղաքական կուսակցութիւններ հայաստանեան յետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչութեամբ հանդէս եկան պաշտօնական կոչ-յայտարարութիւններով, որոնցում գերազանցապէս առաջարկւում-պահանջւում էր վարչապետի եւ նրա գլխաւորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողութեանը զուգահեռ, ահա, լրատւութիւն է տարածւում, թէ Հայաստանի իշխանախումբը մտահոգւած այդ կոչ-յայտարարութիւններից, սփիւռքեան երկրներում աշխատող դեսպանութիւններին հրահանգել է տւեալ երկրներում առկայ հայ համայնքներին համոզել, որպէսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։