Հա

Ազգային

16/01/2017 - 14:30

«Հազարամեակի մարտահրաւէրներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխութիւններ կը խթանի

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից յետոյ ողջունել է որպէս Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի նախագահ նրա աջակցութիւնը՝ «Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։

«arfd.am» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից յետոյ ողջունել է որպէս Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի նախագահ նրա աջակցութիւնը՝ «Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։

«Մենք բարձր ենք գնահատում նախագահ Ռոյսի ակտիւ հետաքրքրութիւնը Հայաստանի համար «Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագրի երկրորդ փուլն առաջ մղելու հարցում ու անհամբեր սպասում ենք 115-րդ Կոնգրեսում նրա գործընկերների հետ համագործակցութեանը՝ Հայաստանի աջակցութեանն ու ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնների ամրապնդմանը նպաստող նախաձեռնութիւնների լայն շրջանակում»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը։

Գիտութեան, տեխնոլոգիայի, ինժեներական ու մաթեմատիկական կրթութեան համար «Հազարամեակի մարտահրաւէրներ համագործակցութեան» դրամաշնորհն ապահովելը Հայ Դատի դաշնային օրէնսդրական օրակարգի մի մասն է, որի ընդհանուր նպատակներն են տնտեսապէս ուժեղացնել Հայաստանը, ամրապնդել ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները, պաշտպանել Արցախի անվտանգութիւնը ու վերջ տալ Հայոց Ցեղասպանութեան հարցում Անկարայի ժխտողական քաղաքականութեանը ԱՄՆ-ի մասնակցութեանը։

Աւելի վաղ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը բարձր էր գնահատել Հայաստանի համար ՀՄՀ շրջանակում նախորդ աջակցութիւնը՝ նշելով «Առաջին դամաշնորհային ծրագիրն աւարտւել է, բայց դեռ շատ անելիքներ կան։ Երկրորդ փուլը կարող է Հայաստանում խթանել կարեւոր փոփոխութիւններ, հարիւրաւոր միլիոն դոլարի աջակցութիւնը կարող է Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներին ապահովել STEM՝ Գիտատեխնոլոգիական, ինժեներական ու մաթեմատիկական կրթութեան բարձր մակարդակով, որը անհրաժեշտ է 21-րդ դարի արագ փոփոխւող աշխատանքային շուկային համապատասխանելու համար։ Նման դրամաշնորհը կարող է նոր խթան դառնալ Հայաստանի աճող ՏՏ ոլորտի համար, ապահովել հայաստանեան տնտեսութեան զարգացումն ու ամբողջական ինտեգրումը միջազգային ֆինանսական համակարգին»։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է ակտիւ կապ պահպանել Հայաստանում ու Ամերիկայում այս ծրագրի շահագրգիռ կողմերի հետ՝ ներկայացնելով ՀՄՀ նոր կրթական դրամաշնորհի երկարաժամկէտ օգտակար հեռանկարները՝ ՏՏ ոլորտի զարգացման, ԱՄՆ-Հայաստան առեւտրային եւ ներդրումային յարաբերութիւնների զարգացման տեսակէտից։

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
    Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում
    Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում

    Հայաստանի վարչապետը մամլոյ ասուլիսի ընթացքին պարզ դարձուց, որ Հայաստան-Արցախ կապող Լաչինի միջանցքի փոփոխութեան կը նախապատրաստուին կողմերը: Իր այս հաստատումը հիմնաւորելու համար ան յղում կատարեց 9 նոյեմբերի յայտարարութեան ներառած համապատասխան կէտին` այլընտրանքային երթուղիի կառուցման համաձայնութեան: Ըստ իրեն, նոր կառուցուող երթուղային ճանապարհը պիտի ըլլայ աւելի յուսալի, եւ անիկա նպատակ ունի ամուր կապ, աւելի որակեալ ճանապարհ ապահովելը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։