ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը 15 տարեկան է: 2002 թւականից Բրիւսէլի գրասենեակում գործող Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհրդի մի մասն է:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը 15 տարեկան է: 2002 թւականից Բրիւսէլի գրասենեակում գործող Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհրդի մի մասն է:
Նախքան Բրիւսէլի գրասենեակի բացումը Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը 1980-ից մինչեւ 90-ականների վերջերը աշխատանք է տարել Ժնեւում՝ Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում, ապա՝ 2001-ին, Եւրոպայի կենտրոնական գրասենեակը ժամանակաւորապէս գործեց Փարիզում:
Քաղաքական կարեւորութեամբ Վաշինգտոն քաղաքի հետ համեմատւող Արեւմտեան աշխարհի Բրիւսէլ քաղաքում Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը բացւել է 2002 թւականի յուլիսի 13-ին՝ նկատի առնելով համաշխարհային քաղաքական գործընթացներում Եւրոպական միութեան կարեւորութիւնը:
ՀՅԴ Բիւրոն անհրաժեշտ համարեց զարկ տալ Բրիւսէլի քաղաքական ախատանքներին, որտեղ գտնւում են Եւրոպական միութեան հաստատութիւնները եւ ՆԱՏՕ-ի կենտրոնատեղին:
Բրիւսէլում են գտնւում նաեւ մեծ թւով միջազգային ընկերութիւններ, կազմակերպութիւններ, հաղորդակցական եւ լրատւական հաստատոթիւններ, լաբբինգով զբաղւող կազմակերպութիւնիներ:
Բրիւսէլի գրասենեակն աշխատանք է տանում նաեւ Եւրոպական միութեան հաստատութիւններում եւ Եւրոպայում գտնւող միջազգային կազմակերպութիւններում՝ Ստրասբուրգի Եւրոպայի Խորհուրդում (Council of Europe) եւ Վիեննայի ԵԱՀԿ-ում (OSCE):
«Մեր աշխատանքները կենտրոնացած են Հայ Դատի բոլոր ուղղություններում»,- մեզ հետ զրոյցում նշել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Դեմիրճեանը:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, դատապարտում, հատուցում, Արցախեան հիմնախնդիր, պետականութեան հզօրացում, ներգրաւածութիւն Եւրոպական միութեան ծրագրերում, Վրաստանի հայութեան իրաւունքների պաշտպանութիւն, Թուրքիայի Եւրոպաան Միութեան մուտքի գործընթաց, պապենական հողերի վրայ ապրող հայութեան իրաւունքների պաշտպանութիւն, Ադրբեջանի ռազմապաշտ, հակահայ քաղաքականութեանը հակադարձ, իսկ վերջին շրջանում` սիրիահայութեան օժանդակութիւն. հէնց այս ուղղութիւներով է 15 տարի շարունակ գործունէութիւն ծաւալել ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը:
«Մեր աշխատանքների շրջագծում է նաեւ Եւրոպայի հայութեան կազմակերպումը, մասնաւորապէս երիտասարդութեան քաղաքականացումը»,- նշել է Պ. Դեմիրճեանը:
Խօսելով գործունէութեան ընթացքում ի յայտ եկած դժւարութիւնների մասին, Պետօ Դեմիրճեանն ասել է, որ յատուկ դժւարութիւններ չունեն:
«Քաղաքական աշխատանքներում յաջողել ենք եւ որպէս կառոյց էլ աւելի կը հաստատւենք»,- շեշտել է զրուցակիցս:
Տնտեսական առումով, Պ. Դեմիրճեանը նշել է, որ աշխատանքները շարունակելու համար նւիրատուների օժանդակութիւնը բաւարար են: Իսկ դեկտեմբեր ամսում կայացած Հայ Դատի դրամահաւաքի արդիւնքում հաւաքւած գումարը յանձնախմբին օտարալեզու մամուլում եւ լրատւամիջոցներում գործունէութիւն շարունակելու հնարաւորութիւն է ընձեռնել:
Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը համադրում եւ ընդհանուր ուղղութիւններ է տալիս Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբերի համաեւրոպական գործունէութեանը:
Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ Բրիւսէլի գրասենեակը եւրոպական շրջանակներում ծանօթ է «European Armenian Federation for Justice and Democracy» (EAFJD) անունով: Յանձնախումբը 2011 թւականից նախագահում է Գասպար Կարապետեանը:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
«aparaj.am»