Հայաստանեան Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:
Այսօր Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրն է
«alikonline.ir» - Հայաստանեան Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:
451 թւականի մայիսին (հին տոմարով), Աւարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնէական հաւատի պահպանման համար նահատակւած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու մեծագոյն սրբերից են: Իրենց նահատակութեամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը:
Հայաստանում քրիստոնէութիւն ընդունելուց ի վեր հայ եկեղեցին սերտօրէն կապւած է եղել հայրենիքի պաշտպանութեան գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է, որի ընթացքում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին` Յովսէփ կաթողիկոսի եւ Ղեւոնդ Երեցի առաջնորդութեամբ:
Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զօրքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտութեան եւ ս. պատարագի խորհրդով առաւել ամրապնդում էին նւիրեալների հաւատն ու ոգին: