Հա

Ազգային

22/04/2017 - 11:20

Բուէնոս Այրէսն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր

Բուէնոս Այրէսի քաղաքային օրէնսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հաւատարիմ մնալով մարդու իրաւունքների պաշտպանութեան յանձնառութեանը, Ապրիլի 24-ը յայտարարել է որպէս թուրքական պետութեան կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր:

«alikonline.ir» - Բուէնոս Այրէսի քաղաքային օրէնսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հաւատարիմ մնալով մարդու իրաւունքների պաշտպանութեան յանձնառութեանը, Ապրիլի 24-ը յայտարարել է որպէս թուրքական պետութեան կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր՝ «Յիշողութիւն, ճշմարտութիւն, արդարութիւն եւ փոխհատուցում» կարգախօսի ներքոյ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը՝ «Prensa Armenia»-ին յղումով:

Օրէնսդիր մարմնի մարդու իրաւունքների երաշխաւորման եւ հակախտրականութեան յանձնաժողովի նախագահ Ժոզէ Կամպանիոլիի եւ օրէնսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձեւը վերաբերում է նաեւ Ապրիլի 24-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց նախատեսւած միջոցառմանը, որը կը յաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին:

Քաղաքային օրէնսդիր մարմինը նաեւ հաւանութիւն է տւել այդ օրը կայանալիք միջոցառումներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։