Հա

Ազգային

29/04/2017 - 10:20

Հայ Դատի եւ պատմաքաղաքական նիւթերի հրատարակութիւնների քննարկում՝ Անթիլիասում

Ապրիլի 20-ին Անթիլիասի մայրավանքում գումարւել է Հայ դատի եւ պատմաքաղաքական նիւթերի յատկացւած` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեամբ գործող «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի հերթական նիստը:

«alikonline.ir» - Ապրիլի 20-ին Անթիլիասի մայրավանքում գումարւել է Հայ դատի եւ պատմաքաղաքական նիւթերի յատկացւած` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեամբ գործող «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ազդակ»-ը:

Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ տեղի ունեցած նիստին ներկայ են եղել Երւանդ Փամպուքեանը (ատենապետ), Շահան Գանտահարեանը, Կիրօ Մանոյեանը, պրոֆ. Աշոտ Մելքոնեանը եւ կաթողիկոսարանի դիւանապետ Խաչիկ Տէտէեանը:

Նիստը գնահատել է հիմնադրամի կողմից լոյս տեսած վերջին հրատարակութիւնները, քննարկել է մինչ այժմ լոյս տեսած բոլոր հրատարակութիւնների թւայնացման հնարաւորութիւնը, ինչպէս նաեւ լսել է Հայ Դատի եւ օրւայ քաղաքական հարցերի վերաբերեալ, տարբեր լեզուներով կատարւած նորագոյն ուսումնասիրութիւնների հրատարակութեան մասին զեկոյցներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։